Արտաքին 2 տարի առաջ - 16:55 10-11-2023

Վատիկանում չեն բացառում, որ տրանսգենդեր անձինք կկարողանան մկրտվել եկեղեցում

Վատիկանում չեն բացառում, որ տրանսգենդեր անձինք կկարողանան կաթոլիկ եկեղեցում մկրտության ծես անցնել, մկրտության ժամանակ կնքահայր, իսկ հարսանիքներում՝ վկա լինել, եթե դա սկանդալի չհանգեցնի կամ «շփոթություն» չառաջացնի: Ինչպես փոխանցում է BBC-ն, այս մասին տեղեկացրել են Վատիկանի վարդապետական բաժնից։

Հաղորդվում է,որ սա Ֆրանցիսկոս Պապի հերթական փորձն է՝ կաթոլիկ եկեղեցին ավելի մատչելի դարձնել ԼԳԲՏ համայնքի համար: Հուլիսին վերջինս խոսել էր տրանս մարդկանցից մեկի հետ և ասել նրան, որ «նույնիսկ եթե մենք մեղավոր ենք, Նա (Աստված) մոտենում է մեզ օգնելու համար»:

Վատիկանը պարզաբանել է տրանս մարդկանց նկատմամբ վերաբերմունքը այն բանից հետո, երբ բրազիլացի եպիսկոպոս Խոսե Նեգրին նամակ է գրել Եկեղեցու ղեկավարներին ՝ վեց հարցով, որոնք վերաբերում են ԼԳԲՏ անձանց և նրանց մասնակցությանը մկրտության և ամուսնության մեջ:

Չորեքշաբթի օրը վարդապետական բաժինը Ֆրանցիսկոս Պապի հավանությամբ իր կայքում տեղադրել է երեք էջանոց պատասխան, որը ստորագրել է արգենտինացի կարդինալ Վիկտոր Մանուել Ֆերնանդեսը:

Դրանում ասվում է, որ տրանսգենդերը, այդ թվում ՝ հորմոնալ բուժում և սեռափոխության վիրահատություն անցած անձը, կարող է մկրտվել նույն պայմաններով, ինչ մյուս հավատացյալները, «եթե չկան իրավիճակներ, երբ հավատացյալների շրջանում հասարակական սկանդալի կամ ապակողմնորոշման վտանգ կա»:

Փաստաթուղթը նաև պատասխանում է եպիսկոպոս Նեգրիի այլ հարցերին, այդ թվում ՝ արդյոք տրանսգենդերները կարող են կնքահայր լինել: Այն ասում է, որ եթե մեծահասակն անցել է հորմոնալ բուժում և սեռափոխության վիրահատություն, նա կարող է լինել կնքահայր կամ կնքամայր:

Այնուամենայնիվ, ստորև ասվում է, որ քահանաներն իրավունք ունեն մերժել նման խնդրանքը, եթե «եկեղեցական համայնքի կրթական ոլորտում սկանդալի, չարդարացված օրինականացման կամ ապակողմնորոշման վտանգ կա»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում