Ներքին 2 տարի առաջ - 21:32 03-11-2023

Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են Վանաձորում աղմկահարույց կրակոցներով հետախուզվողներից մեկին. shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով երեկ՝ նոյեմբերի 2-ին, բավականին թեժ ու հագեցած օպերացիա է իրականացվել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության՝ վարչության պետ Աթուր Զաքարյանի, ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի և ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Մելինե Եղշատյանի գլխավորությամբ: Այն, որ ոստիկանության Լոռու մարզային վարչությունն ու տարածքային ստորաբաժանումները հսկայածավալ աշխատանքներ են կատարել ու շարունակում են կատարել ՀՀ Քր.օր.-ի տարբեր հոդվածներով հետախուզման մեջ գտնվող, այդ թվում աղմկահարույց դեպքերով հետախուզվողների հայտնաբերման ուղղությամբ՝ անհերքելի փաստ է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Բազումի բաժնում օրեր շարունակ կատարված հսկայածավալ աշխատանքների արդյունքում հավաստի տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձորում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործության համար հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնի է, թե որտեղ է գտնվում։

Վարչության պետի, Բազումի և Գուգարքի բաժնի պետերի գլխավորությամբ օպերատիվ խմբերը գործի են անցնում և տեղում որոշվում է իրականացնել «Երկաթե լեդիից չես կարող խույս տալ» օպերացիան ու կարճ ժամանակում ոստիկանները Լոռու մարզի վարչական շրջաններից մեկում հայտնաբերում են հետախուզման մեջ գտնող 36-ամյա Արշակ Ա.-ին և տեղափոխում ոստիկանություն, որտեղից էլ նրան ներկայացնում են Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով նրա նկատմամբ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը շաբաթներ առաջ որպես խափանման միջոց ընտրել էր երկամսյա կալանքը, քանի որ ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչը միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի, ինչը դատարանը բավարարել էր: Նրան քննչական վարչությունից տեղափոխել են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում