Ներքին 2 տարի առաջ - 14:30 02-11-2023

ԿԳՄՍ-ն հայագիտության զարգացման ռազմավարություն է մշակում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայագիտության զարգացման ռազմավարություն է մշակում։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Հայագիտության մասով շատ կարևոր աշխատանք ենք անում՝ հայագիտության զարգացման ռազմավարություն է մշակվում և դա մեզ նաև պարզ կդարձնի ամբողջական աշխատանքների ուղղվածությունը։ Մենք նաև մեր բյուջետային ծրագրում մի շատ կարևոր ուղղություն ունենք՝ հայագիտական կենտրոնների բացումն է տարբեր երկրների համալսարաններում։ 13 նման կենտրոններ արդեն ունենք տարբեր երկրների համալսարաններում, դրանք ֆինանսավորում են ստանում պետական բյուջեից որոշակի հետազոտությունների և հաստիքակազմի համար»,-ասաց Անդրեասյանը։

Նախարարը կարևոր է համարում այն, որ հայագիտությունը ռազմավարության հաստատումից հետո շատ ավելի հստակ ճանապարհային քարտեզով զարգանա։

Ամենից շատ դիտված

12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
10:43 Մանկական ուռուցքաբան, բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
10:51 Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ»-ը. կա վիրավոր
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
10:34 «Երևան» տոնավաճառի մոտ ավտոմեքենայից դհոլ, դուդուկ, զուռնա և պայուսակ են գողացել