Արտաքին 2 տարի առաջ - 11:47 28-10-2023

Կարագանդայի հանքում պայթյուն է տեղի ունեցել, զոհերի թիվը գերազանցել է 20-ը

Ղազախստանի Կարագանդա քաղաքի Կոստենկոյի անվան հանքում վթար է տեղի ունեցել, ինչից հետո ստորգետնյա թունելներում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հաղորդում է Tengrinews.kz-ը՝ հղում անելով «Արսելորմիտալ Տեմիրտաու» հանքարդյունաբերական ընկերության ներկայացուցիչներին, միջադեպի հետևանքով զոհվել է առնվազն 21 մարդ։

Հանքում տեղի ունեցած վթարի մասին հոկտեմբերի 28-ի առավոտյան հայտնել է Ղազախստանի Կարագանդայի շրջանի վարչակազմի ղեկավար Էրմագանբեթ Բուլեկպաևը։ Ավելի ուշ Tengrinews.kz-ը հաղորդել է, որ նախնական տվյալներով միջադեպի պատճառ կարող էր դառնալ հանքագազի պայթյունը։

Այս պահի դրությամբ՝ հայտնաբերվել է 21 հանքափորի դի, սակայն որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Ներկա պահին հանքում արգելափակված է 23 մարդ։ Ընդհանուր առմամբ վթարի պահին հանքում է գտնվել 252 հանքափոր, նրանցից 208-ին հաջողվել է դուրս բերել հանքից։

Փրկված աշխատակիցներից 18-ը բուժօգնության կարիք է ունեցել, սակայն նրանց վիճակի մասին տվյալներ չեն հաղորդվում։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից