Ներքին 2 տարի առաջ - 15:03 25-10-2023

«Տղամարդ դատավորների սափրված լինելու մասին» ԲԴԽ նախագծի վերաբերյալ պարզաբանում

ԲԴԽ մամուլի ծառայությունը պարզաբանում է տարածել․

«Մամուլում տարածված և շահարկված այն տեղեկություններին ի պատասխան, թե Բարձրագույն դատական խորհրդի կողմից շրջանառվել է նախագիծ «տղամարդ դատավորների սափրված լինելու մասին» պարզաբանենք հետևյալը:

Մի խումբ դատավորների կողմից մշակվել և Բարձրագույն դատական խորհրդին է ներկայացվել դատավորների ներքին կարգապահական կանոնների վերաբերյալ նախագիծ՝ որն ուղղված է դատարանների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, դատավորների ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարմանը և դատավորների աշխատանքային կարգապահության ապահովմանը։

Հատկանշական է, որ նախագիծը դեռևս գտնվում է ամենավաղ նախնական քննարկումների, առաջարկների, դիտարկումների և վերամշակման փուլում:

Դատական դեպարտամենտի, դատավորիների և ԲԴԽ անդամների կողմից քննարկումների ավարտից, նախագծի վերաբերյալ առաջարկությունների, դիտարկումերի հավաքագրումից և դրանցից ընդունելիներն իրացնելուց հետո՝ այն կստանա արդեն վերջնական, մշակված տեսք, որից հետո արդեն ԲԴԽ-ի կողմից կքննարկվի այն ընդունելու հարցը:

Թյուրըմբռնումներից խուսափելու նպատակով՝ ստորև ձեզ ենք ներկայացնում դատավորների շրջանում շրջանառված նախագիծն այս պահի լրամշակմամբ, որտեղ բացակայում են մի քանի լրագրողներին չափազանց անհանգստացրած՝ սափրվելու սուր թեման»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում