Ներքին 2 տարի առաջ - 13:32 24-10-2023

Ընդդիմությունը փորձում է մարդ մոբիլիզացնել փողոցում. Արթուր Խաչատրյան

Ընդդիմությանը խփելը օգնո՞ւմ ա իշխանությունը փոխելուն, չի օգնում, չէ՞․ այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու 3 տարվա ընթացքում ընդդիմությունը հայտարարություններից զատ գործի չի անցնում։

«Փաստենք, որ երեք տարի ինչ ասել ենք, ճիշտ ենք ասել, երեք տարի, ինչ Փաշինյանն է ասել, սխալ է ասել։ Պետք է փոխել իշխանությանը։ Ներկապնակի վրա միակ լուրջ, կազմակերպված, ինստիտուցիոնալ ընդդիմությունն այստեղ ներկա ընդդիմությունն է»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով ընդդիմությունը փորձում է մարդ մոբիլիզացնել փողոցում: «Շատ ենք անում, քիչ ենք անում, այնքան շատ չենք անում, ինչքան պետք է, բայց նայենք, թե այլընտրանքային ընդդիմությունը քանի մարդ է կարողանում մոբիլիզացնել, ավելին ասեմ` նայենք, թե այս իշխանություններն ինչ աջակցություն ունեն, Երևանի քաղաքապետի ընտրությունը դրա ամենավառ վկայությունն է», - ասաց նա:

Ըստ Խաչատրյանի` ինչքան շատ մարդ մոբիլիզացվի, այնքան շուտ կկարողանան այս իշխանություններից ազատվել, փոխել պետության քաղաքականության կուրսը:

Ամենից շատ դիտված

22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
07:45 Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում․ «Հրապարակ»
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
22:00 Պետությունը՝ եկեղեցու դատավորի դերում. զեկույց, որը խախտում է Սահմանադրությունը
22:07 Մոսկվան չի վերացնում հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի արգելքը
23:32 Հայերը և ադրբեջանցիներն օբյեկտիվորեն չեն կարող խաղաղ գոյակցության դարերի փորձ ունենալ. իրանագետ