Ներքին 2 տարի առաջ - 11:39 24-10-2023

18-ամյա արցախցին ազատ կարձակվի․ վերաքննիչ բողոքը բավարարվեց

Հայրենազրկված 18-ամյա արցախցի Մարատ Հակոբյանը, որը դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել էր՝ բողոքի ակցիաների վարույթի շրջանակներում, ազատ կարձակվի։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, բավարարել է Մարատ Հակոբյանի կալանավորման որոշման դեմ պաշտպանի բողոքը։

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ գնում է Մարատին ՔԿՀ-ից տուն տանելու։
​​​​​
«Գնամ Մարատին բանտից տանեմ տուն: Մայրը երկար է սպասել:
Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ Նարինե Հովակիմյանի, բոցոքս ամբողջությամբ բավարարեց, Մարատ Հակոբյանին ազատ արձակեց»,- գրել է Բաբայանը։

Ամենից շատ դիտված

22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
07:45 Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում․ «Հրապարակ»
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
22:00 Պետությունը՝ եկեղեցու դատավորի դերում. զեկույց, որը խախտում է Սահմանադրությունը
22:07 Մոսկվան չի վերացնում հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի արգելքը
23:32 Հայերը և ադրբեջանցիներն օբյեկտիվորեն չեն կարող խաղաղ գոյակցության դարերի փորձ ունենալ. իրանագետ