Ներքին 2 տարի առաջ - 09:05 16-10-2023

15 տարեկանից ճաշակել եմ պատերազմի դառնությունը. պահեստազորի փոխգնդապետը կորցրել է որդուն, տունը, հայրենիքը

Արցախցի 45-ամյա Վախթանգ Շահրամանյանը պահեստազորի փոխգնդապետ է, 20 տարի ծառայել է Արցախի պաշտպանության բանակում, մասնակցել է արցախյան 44-օրյա պատերազմին։

«15 տարեկանից ճաշակել եմ պատերազմի դառնությունը, սեփական աչքերով տեսել մեր ռմբակոծվող Ստեփանակերտը, շատ լավ հիշում եմ նաև Շուշիի ազատագրումը։ 1995-2015թթ. ծառայության մեջ եմ եղել, իսկ 2020-ին, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, այդ ժամանակ Հադրութում «Սնունդ բանակին» ծրագրի շրջանակներում մարտական խնդիր էի կատարում, մինչև հոկտեմբերի 10-ը նեռարյայ, այսինքն՝ մինչև որդուս զոհվելը։ Տղաս Ֆիզուլիի հատվածում է զոհվել...»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է պահեստազորի փոխգնդապետ Վախթանգ Շահրամանյանը։



Պատերազմի մասնակից արցախցի տղամարդն ասում է՝ որդու կորստից հետո, մյուս ամենացավոտ կորուստը տունն ու հայրենիքն է։

«Վերջին պատերազմներին՝ 2020 թվականի 44-օրյայի ժամանակ էլ, 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ժամանակ էլ մեզ դավաճանեցին: Զենքերի արդիականացվածության և մարտավարության տեսանկյունից 2020 և 2023թթ. ավելի սարսափելի էին, քան 90-ականներին։ Եթե 44-օրյա պատերազմում ունեցել ենք 5.000 և ավելին զոհ, ապա առաջին արցախյան պատերազմի ժամանակ, այդքան զոհեր մենք տվել ենք 3-4 տարիների ընթացքում։ Ինչ վերաբերում է, որ Արցախը տալով հնարավոր է լավ ապրել, ապա ես խիստ կասկածում եմ, որ լավ ապրել հնարավոր է։ Քանի դեռ դու մի բան զիջում ես ու անունը փրկել ես դնում, լավ ապրել հնարավոր չէ։ Նժդեհն էր ասում՝ «Ուժն է ծնում իրավունք», երևի թե մոռացել ենք այս պարզ ճշմարտությունը»,- ասում է պահեստազորի փոխգնդապետը։



Վախթանգ Շահրամանյանն ասում է, որ 90-ականներին էլ են եղել կրիտիկական իրավիճակներ, բայց հաղթահարել են, իսկ հիմա ժողովուրդը ամեն ինչի հետ հաշտ է, անկախ ողբերգության մասշտաբներից:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում