Ներքին 2 տարի առաջ - 18:00 25-09-2023

Սիսիանում պոստ են դրել, արցախցիներին թույլ չեն տալիս շարժվել Երևան․ ոստիկանությունից հերքում են

«Ոստիկանությունը Սիսիանում պոստ է դրել և թույլ չի տալիս, որ արցախցիները շարժվեն դեպի Երևան»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Սյունիքից Երևան ժամանող քաղաքացիներից մեկը։
Նրա խոսքով՝ բոլոր ավտոմեքենաները հատ-հատ ստուգում են, նոր թույլ տալիս ուղևորվել դեպի մայրաքաղաք։

«Սիսանում՝ Շաքիի պոստում են տեղադրել անցակետը։ Մեքենաները հերթով կանգնեցնում են, անձնագրեը ստուգում, եթե Արցախից տեղահանվածներ են, թույլ չեն տալիս շարժվել, ՀՀ գրանցում ունեցող քաղաքացիներին էլ թույլ են տալիս միայն ավտոմեքենան տակից, վրայից ստուգելուց հետո։

Արցախից տեղահանվածներին ասում են՝ հրաման կա, չենք կարող թույլ տալ, որ ուղևորվեք դեպի մայրաքաղաք, պետք է Սյունիքում մնաք՝ Գորիս, Կապան, Սիսիան․․․»։

Oragir.News-ը խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց Ոստիկանության լրատվական բաժին, որտեղից պատասխանեցին․
«Սյունիքում տարբեր հատվածներում ոստիկանական հենակետեր կան, բայց արցախցիներին դեպի Երևան տեղափոխվել թույլ չտալն րականությանը չի համապատասխանում»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից