Ներքին 2 տարի առաջ - 13:01 02-09-2023

Ես միանում եմ Արցախցի ուսանողների կազմակերպած Unblock.am ակցիային․ Գագիկ Հարությունյան

Գագիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակելև գրել․ Արցախի բլոկադան բացելու համար ինչ էլ ուզենք անել, միևնույնն է, պիտի համախմբված գործենք։

Անձամբ իմ կարծիքով, պետք ա հավաքվենք մի 10,000 հոգի` զոհվելու պատրաստ հայերով, ու առանց զենքի գնանք ուժով փակված միջանցքը ուժով բացելու։
Ի դեպ, որ թուրքը չասի, թե զենքով էին եկել դրա համար սկսեցին կրակել, պետք ա ռուս խաղաղապահների մոտ մի հատ ստուգվել և «թուղթ» ստանալ որ անզեն ենք, ու նոր անցնել առաջ։
Իմ կարծիքով սա հարցի իրական լուծում կլինի, թե´ միջազգային հանրությանը, թե´ ՀՀ իշխանություններին, թե´ ռուս խաղաղապահներին ուշքի բերելու, կամ արթնացնելու ու վերջապես միջանցքը բացելու համար։

Էդ 10,000-ով հավաքվելու ու միավորվելու համար մի տեղից պիտի սկսենք…

Այս խորհրդանշական օրվանից` սեպտեմբերի 2-ից` Արցախի անկախության 32-րդ տարեդարձին, երբ նույն անկախությունը աննախադեպ վտանգի առաջ է կանգնած` ես միանում եմ Արցախցի ուսանողների կազմակերպած Unblock.am ակցիային, իմ կարծիքով, էս պահին, սա համախմբման լավագույն սկիզբն ա։
ՄԱԿ-ի գրասենյակի մոտ կենդանի պատ են ձևավորում, որը բավարար քանակի մարդկանց միանալու դեպքում շուրջօրյա է լինելու ու մնալու է մինչև բլոկադայի բացվելը։
Ամեն մեկս, ամեն օր գալիս ենք, ու 2 ժամ կանգնում ենք մի հատ պաստառ ձեռքներս բռնած՝ պաստառները տեղում տալիս են։

Ակցիան ուղղված է բացառապես Բերձորի միջանցքը բացելուն, առանց որևէ թաքնված, կամ այլ օրակարգերի։
Բոլորիդ հորդորում եմ միանալ՝ գրանցվել և օրական ընդամենը 2 ժամ տրամադրել էս շուրջօրյա իրազեկման ակցիային։ Ինձ թվում ա կրիտիկական զանգված հավաքելու դեպքում այլ շենքերի մոտ ևս պատեր կձևավորվեն ու կարող ա նաև վերջը գնանք ու ինքներս բացենք մեր ճանապարհը, եթե էդպես էլ ոչ մի այլ մեթոդ չաշխատի էս «քաղաքակիրթ» աշխարհում։
Հ.Գ. 120,000 հայ արդեն 9 ամիս ա ցեղասպանության ա ենթակվում աչքներիս առաջ…
Եկեք օրը 2 ժամ կանգնելով սկսենք համախմբվել ու էս հարցը լուծել, ՀԱՅԵՐ ՋԱ՜Ն…

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ