Ներքին 3 տարի առաջ - 23:35 19-08-2023

Փայտի մշակման պահեստում հեղուկի տարաներն ընկել են 29-ամյա երիտասարդի վրա․նա հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ օգոստոսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:50-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Խաչատուրյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 29-ամյա Արամ Դ.-ն է:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վ. Խաչատուրյանի և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Միքայելյանի գլխավորությամբ, պարզել են, որ Արամ Դ.-ն հիվանդանոց է տեղափոխվել Քոչարյան փողոցի 3 հասցեում գտնվող «Լևոն Ղուկասյան» ԱՁ-ին պատկանող փայտի մշակման պահեստից, որտեղ աշխատանքներ կատարելու ժամանակ հեղուկների համար նախատեսված դարակաշարը կոտրվել է, հեղուկների տարաներն էլ ընկել են նրա վրա, ինչի հետևանքով ստացել է վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կաքում։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ
21:07 Իրանը ռազմական ստորաբաժանումներ է տեղակայել սահմանի երկայնքով
16:51 Ավելի լավ վերադարձ պարզապես անհնար էր հորինել. Ուայթը՝ Ծառուկյանի մասին