Ներքին 3 տարի առաջ - 18:00 18-08-2023

Ադրբեջանը Սիսիանով գազատար է անցկացնում Նախիջևան․ահազանգ

Ֆեյսբուքյան օգտատեր Զարուհի Մուրադյանն իր էջում գրառում էր կատարել և հարցրել, թե ճի՞շտ է արդյոք, որ մի շաբաթով գազը կտրել են, այնուհետև մեկնաբանություններում նա հարց էր ուղղել, թե արդյոք բնակիչները տեղյա՞կ են, որ Սյունքիով Ադրբեջանը գազատար է անցկացնում դեպի Նախիջևան։

Սիսիանի բնակիչ Կարինկա Հարությունյանն արձագանքել է գրառմանը՝ հաստատելով, որ արդեն 3 օր է գազ չունեն։

Օգտատեր Վարդան Բալայանն էլ նշել է, որ գազն անջատել են 15.08-ից մինչև 20.08-ը. «Մայրուղային գազատարի միացման աշխատանքների հետ կապված, ըստ տեղեկությունների՝ Ձեր վկայակոչած պատճառով»:

Oragir.News-ի հետ զրույցում Սիսիանի բնակիչները հաստատեցին տեղեկությունները՝ նշելով, որ թեպետ իշխանությունները փորձում են թաքցնել, սակայն ահազանգն իրական հիմքեր ունի։

Oragir.News-ը կապ հաստատեց «Գազպրոմ Արմենիա» ընկերության լրատվական բաժին ղեկավար Միքայել Հարությունյանի հետ։ Մեզ հայտնեցին, որ Սիսիանում գազանջատումների մասին տեղեկատվությունը տեղադրված է կայքում՝ պլանային անջատումներ բաժնում։ «Պաշտոնական մեկնաբանությունը, թե ինչով են պայմանավորված անջատումները՝ տեղադրված է կայքում, իսկ այդ տեղեկությունները միանշանակ հերքում եմ»,-ասաց Հարությունյանը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ