Ներքին 3 տարի առաջ - 13:00 18-08-2023

Ադրբեջանցիները սպասել են իրենց հերոս Նիկոլը օդանավակայանից հեռանա, նոր կրակեն

«Նիկոլ, ամեն անգամ, երբ դու, կամ քո կինը մի տեղ հայտնվում եք, այդ տարածքում կամ մահ է գրանցվում, կամ հանձնում եք»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներից մեկը։

Տարեց տղամարդուն դուր չի գալիս, երբ Փաշինյանը ժամանում է Սյունիք, ասում է՝ ամեն գալուց մտավախություն ունեն, որ հեռանալուց հետո իրենց տները հանձնելու է թշնամուն։

«Երեկ մեծահասակներով այգում նստած էինք, որ իմացանք դա եկել է Կապան, ասացի՝ տղերք, մի վատ բան լինելու է։ Այդպես էլ եղավ, Նիկոլը ոտքը քաշեց, ադրբեջանցիները կրակեցին։

Դե հիմա մի հարց. Կապանի օդանավակայնը 2 տարուց ավելի է գտնվում է ադրբեջանցիների դիտարկման տակ, այսինքն իրենք երեկ տեսել են, որ Փաշինյանը ժամանել է օդանավակայան, էդ ո՞նց եղավ, որ իր վրա չկրակեցին, հենց հեռացավ նոր սկսեցին կրակել, թե՞ պայմանավորվել է իր ադրբեջանցի եղբայրների հետ, որ ոտքը քաշի, սկսեն կրակել։ Վստահ եմ, որ ադրբեջանցիները սպասել են իրենց հերոս Նիկոլը օդանավակայանից հեռանա, նոր կրակեն։

Քանի ուշ չի, քանի ադրբեջանցիներն ավելի առաջ չեն եկել, Նիկոլին պետք է պաշտոնից հեռացնել, նա վարի է տալիս մեր երկիրը»,- նշեց բնակիչը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ Երևան-Կապան չվերթով ուղևորվել էր Սյունիք, ծանոթացել օդանավակայնի վիճակին, ապա հայտարարել, որ օգոսոտսի 19-ին մեկնարկելու են Երևան-Կապան կանոնավոր չվերթները։ Փաշինյանի հեռանալուց հետո ադրբեջանցիները կրակել են Կապանում գտնվող Սյունիք օդանավակայանի շենքի վրա, ինչի հետևանքով վնասվել են պատուհանները և տանիքը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում