Ներքին 3 տարի առաջ - 14:40 17-08-2023

Օգոստոսի 20-ին ցույցեր կլինեն Ստեփանակերտում, Երևանում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում

Բերձորի միջանցքը բացելու պահանջով օգոստոսի 20-ին համաժամանակյա բողոքի ակցիաներ տեղի կունենան Նյու-Յորքում, Լոս Անջելեսում, Երևանում և Ստեփանակերտում։

Ստեփանակերտում ակցիայի մասնակիցների հանդիպման վայրը Վերածննդի հրապարակն է, Երևանում՝ ՄԱԿ հայաստանյան գրասենյակը, Լոս Անջելեսում՝ Արցախի պուրակը, Նյու Յորքում՝ ՄԱԿ գլխամասային գրասենյակը։

Նյու Յորքում անհնազանդության ակցիաները մեկնարկելու են ժամը 12։00-ին։

Երևանում ակցիաները կմեկնարկեն երեկոյան ժամը 20։00-ին։

Խաղաղ անհնազանդության ակցիաներն ուղեկցվելու են կենտրոնական փողոցները փակելու գործողություններով։ Մասնավորապես Նյու Յորքում նախատեսվում է 20 պողոտայի երթևեկություն կաթվածահար անել։ Ակցիայի մասնակիցները պահանջելու են ապաշրջափակել Արցախը, կանխել 2023 թվականին աշխարհի աչքի առաջ Արցախում իրականցվող ցեղասպանությունը։ Ակցիայի կազմակերպիչները կոչ են անում միանալ և մասնակցել անհնազանդության ակցիաներին։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից