Ներքին 3 տարի առաջ - 18:22 16-08-2023

Ապաշրջափակեք Արցախը․ ՄԱԿ ԱԽ նիստն ուղեկցվելու է պիկետով

Այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով ժամը 23։00-ին, տեղի կունենա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը, որի ընթացքում Հայաստանի դիմումի հիման վրա քննարկվելու է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման հարցը։

Անվտանգության խորհրդի նիստն ուղեկցվելու է ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանի դիմաց իրականացվող պիկետով։ Պիկետի մասնակիցներից Աստղիկ Մխիթարյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ արդեն 4-րդ շաբաթն է՝ ակցիաները իրականացվում են։



«Ամեն աշխատանքային օր՝ ժամը 5-7-ը, կանգնում ենք ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակի դիմաց՝ Նյու Յորքում՝ պահանջելով հումանիտար օգնություն հասցնել շրջափակված Արցախին եւ կանխել Արցախի բնակչության հանդեպ տեղի ունեցող ցեղասպանությունը»։

Հարցին, թե արդյոք իրականացվող պիկետներին ՄԱԿ-ից որևէ կերպ արձանքել են, նա պատասխանեց, որ ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակիցներից մեկը մի քանի շաբաթ առաջ իրենց հրավիրել է ներս։



«Կլոր սեղանի շուրջ, ՄԱԿ-ի՝ 90-ականների եւ 2000-ականների՝ Արցախի վերաբերյալ զեկույցները կարդալով, պատմեցինք Արցախի շրջափակման, հումանիտար ճգնաժամի մասին եւ ներկայացրինք մեր պահանջները։ Իսկ մենք առաջին հերթին պահանջում ենք սնունդ հասցնել սովամահ լինող Արցախի բնակչությանը։ Երկրորդ պահանջն է բացել Լաչինի միջանցքը եւ ապահովել մարդկանց ազատ տեղաշարժը իրենց հայրենիքում։ ՄԱԿ-ը իրավասու է օգնել այս հարցերում»։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից