Ներքին 3 տարի առաջ - 19:59 08-08-2023

Ովքեր են ընդգրկված Հայկ Մարությանի թիմում

Ես Հայկ Մարությանի հետ մասնակցելու եմ ընտրություններին։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։

Անդրադառնալով հարցին, թե ո՞ւմ կտեսնենք թիմում՝ նա նշեց, որ երբ խոսքը գնում է թիմի մասին, նախ խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր իր հետ անցել են դժվարությունները և մնացել են իրեն հավատարիմ։

«Ես տեսա Օվսաննա Հովսեփանի հայտարարությունը, ով գրել էր, որ իրեն առաջարկվել է, բայց ինքը հասկացել է, որ իրենը չէ քաղաքականությունը և միայն սատարելու է մեզ, գիտեմ, որ կանաչապատման հարցերով զբաղվող Քրիստինե Վարդանյանը նույնպես կարող է լինել մեր թիմում, բայց վերջնական ցուցակ այս պահին չկա, որովհետև մենք մինչև վերջերս վստահ չէինք, որ կգնանք ընտրությունների։ Այս պահին ես չեմ կարող վերջնականապես ասել, թե էլ ովքեր կլինեն մեր ցուցակում, որովհետև ցուցակը դեռ չկա»,- ասաց Աբգարյանը։

Հարցին, թե ինչո՞ւ է ընտրվել «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ նա պատասխանեց, որ այդ կուսակցության անդամները երիտասարդներ են, և հիմնականում իրենք նրանց ճանաչում են «Մենք ենք տերը մեր երկրի» շարժումից։ «Այսինքն, նրանք եղել են քաղաքացիական պայքարի նույն տիրույթում, ինչ Հայկ Մարությանը։ Կարծում եմ սա է եղել հիմնական պատճառը, թե ինչու ընտրվեց հենց այս կուսակցությունը»,- նշեց նա։

Աբգարյանն ընդգծեց, որ իրեն շատերը հիշում էին, որպես «այն կին, ով պաշտպանեց Հայկին», ուստի իրեն շատ էին հարցնում, թե մասնակցելո՞ւ է Մարությանը , թե՞ ոչ. «Շատերն ասում էին փոխանցեք՝ թող գա, տեսեք ինչ վիճակում է քաղաքը։ Իրեն նույնպես փողոցում մարդիկ դիմում էին։ Կարծում եմ սպասում կար, այս պահին էլ ոգևորություն կա, մարդիկ գրում են՝ ինչպե՞ս օգնենք, պատրաստ ենք լինել ձեր կողքին»։

Հարցին, թե Ավինյանի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին հիմա շատ է խոսվում, արդյոք մտավածություններ չունե՞ն՝ նա պատասխանեց, որ չի կասկածում, որ հենց վարչական ռեսրուսն օգագործելու համար էլ իմփիչմեթի ենթարկեցին Հայկ Մարությանին։

«Բնակաբար, նման նպատակով իշխանության եկած մարդը պիտի օգտագործեր այդ լծակները, քաղաքապետարանում իր ընտրած կադրերը ևս ավելի շատ նախընտրական շտաբի անդամների են նմանվում, քան մարդկանց, ովքեր բանիմաց են այդ ոլորտում։ Ես չեմ կասկածում, որ կլինի վարչական ռեսուրսի գործադրում, բայց վարչական ռեսուրսը շատ վտանգավոր է, եթե թեկնածուն ինքնին ունի 40 տոկոս և իրեն պետք է ևս 10-15 տոկոս, որը կարծում եմ կարող է օգնել։ Ավինյանի դեպքում այդպես չէ, նա շատ ցածր ռեյտինգ ունի Երևանում, անգամ մարդիկ, ովքեր հավանում են ՔՊ-ին ու Փաշինյանին՝ չեն հավանում Տիգրան Ավինյանին։ Այնպես որ՝ վարչական ռեսուրսը կարող է իրեն չփրկել»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից