Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 09:41 24-07-2023

«Մենք Արցախն ենք» նախաձեռնող խումբը փակել է Բաղրամյան պողոտան

«Մենք Արցախն ենք» նախաձեռնության խմբի անդամներն այսօր մի քանի րոպեով փակել են Բաղրամյան պողոտան։

Նախաձեռնող խմբի անդամներից Լիանա Պետրոսյանն ասաց, որ ակցիաները կարճ են տևում, քանի որ դրանք իրազեկման բնույթ են կրում։

«Մենք կարող ենք ավելի երկար փակել, բայց դրանք իրազեկման բնութ են կրում, քանի որ մենք փորձում ենք մարդկանց տեղեկացնել այն աղետի մասին, որն այսօր տիրում է Արցախում, և որից անտեղյակ են Հայաստանում։ Սա հանրային ճնշման գործիք պետք է դառնա հասարակության վրա, որպեսզի հասարակությունը վերջապես արթնանա, և այն մարդիկ, ովքեր գնում են Մյասնիկյանի արձանի մոտ, Ազատության հրապարակում են կանգնում, աշխարհի առաջ քիչ չլինեն, որպեսզի ոչ թե 5 000 լինեն, այլ 50 հազար, այսինքն՝ մեր նպատակը դա է․ մարդկանց իրազեկել, որ տեղյակ լինեն ու գան, միանան մեր համաժողովրդական շարժմանը։ Մենք պարզապես փորձում ենք մարդկանց հասցնել, որ 120 հազար մարդու կյանքի իրավունք խախտված է»։



Հարցին, թե երբ են գնալու կառավարության մոտ, ինչու չեն գնում, նա պատասխանեց, որ և՛ ՀՀ կառավարությանը, և՛ ԵԱՀԿ անդամ պետությունների, և՛ ԵՄ երկրների ղեկավարներին ներկայացրել են իրենց կոչ-հայտարարությունը, որով ներկայացրել են իրենց պահանջները։

«Այս փուլում մենք բավարարվել ենք այսքանով»։

Ամենից շատ դիտված

17:45 Շատ արագ ցնդող նյութ է, մահացու չէ, դաշտերում լիքը քիմիկատ է, թող դրանից վախենան
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
19:00 Գրատախտակի մոտ սառել է և ... ձեռք բերել 20 միլիոն դրամանոց զարդ
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք
18:45 Նիկոլ Փաշինյանի խորհրդականի միլիոնավոր դոլարանոց գույքերը ապօրինի ծագում չունեն
07:40 Ռազմաբազան պահեստ է․ «Հրապարակ»
16:40 Տավուշում ոստիկանության աշխատակիցը «ՎԱԶ 217230»-ով բախվել է ձիուն ու հայտնվել այգում. վարորդը տեղում մահացել է
07:52 «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք»
23:25 Փաշինյանը պետք է հեռանա, որ նորմալ դատաիրավական համակարգ ստեղծենք․ Սամվել Կարապետյան
23:42 Գագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելու