Ներքին 3 տարի առաջ - 18:35 14-07-2023

Զոհված զինծառայողի հորը՝ Գարիկ Գալեյանին Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել

«Ծանուցմամբ ներկայացել ենք Երևանի քննչական վարչություն: Գարիկ Գալեյանին մեղադրանք է առաջադրվել 2022 թվականի հունիսի 30-ին Գլխավոր դատախազության դեմ տեղի ունեցաց դեպքի գործով»,-քննչական վարչության շենքի դիմացից ուղիղ եթերով հայտնեցին Գարիկ և Արթուր Գալեյանները:

Արթուր Գալեյանն ասաց, որ այդ գործով գրեթե մեկ տարի ոչ մի քննչական գործողություն չէր իրականացվել, ծնողներից որևէ մեկը չէր հարցաքննվել:

«Դեպքից հետո մենք ինքներս էինք ներկայացել ոստիկանության բաժին, տվել էինք բացատրություններ, հայտնել դեպքի մասին: Մենք՝ Արթուր Գալեյանս, Գարիկ Գալեյանը և Վահիդ Սահակայնն ունեինք մարմնական վնասվածքներ, սակայն այսօր այդ գործով մեղադրանք է առաջադրվում Գարիկ Գալեյանին, թե ինչո՞ւ է հիմա, այս պահին մեղադրանք ներկայացվում, այդ մասին ավելի համապարփակ տեղեկատվություն կներկայացնեմ մի քանի օրից»,-ասաց Արթուր Գալեյանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում