Ներքին Խոսք 3 տարի առաջ - 13:01 10-07-2023

Վարնկաթաղում հողերի մեծ մասը չեն կարողանում մշակել․ Արցախպրես

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում համայնքի ղեկավար Հրանտ Բախշիյանը ասել է, որ Մարտակերտի շրջանի Վարնկաթաղ համայնքում հողերի մեծ մասը չեն կարողանում մշակել՝ ադրբեջանական դիրքերի դիտարկման տակ գտնվելու պատճառով, գյուղի բնակիչներն այդ տարածքներն անվտանգ չեն համարում, ուստի այս տարի իրենց վարելահողերի մի փոքր մասն են կարողացել միայն մշակել։

«Անվտանգության նկատառումներից ելնելով, հողօգտագործողներն այդ տարածքները չեն կարողանում մշակել։ Ճիշտ է, գյուղամերձ տարածքներից հողամասեր ենք տրամադրել նրանց, սակայն բնակիչ ունենք, ով մի քանի տասնյակ հեկտարի հասնող վարելահող ունի, որ գտնվում է թշնամու նշանառության ներքո»,- նշել է համայնքապետը:
Նրա տեղեկատվությամբ՝ այնուամենայնիվ գյուղամերձ հատվածներում այս տարի կարողացել են ինչ-որ չափով հացահատիկայինների ցանքս կատարել, բացի այդ նախորդ տարիների համեմատ ընդլայնել են բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածքները:

«Արցախի Հանրապետության Գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամի ու Կարմիր խաչի կողմից ստացել ենք կարտոֆիլի և մի շարք մշակաբույսերի սերմեր։ Բնակիչ ունենք, ով կարողացել է կարտոֆիլի այնքան ցանքս կատարել, որ բերքի մի մասն իրացնում է հարևան բնակավայրերում, սակայն տրանսպորտային վառելիքի սղության պատճառով չի կարողանում նաև Ստեփանակերտ հասցնել»,- ներկայացրել է Հ․ Բախշիյանը՝ հավելելով, որ արդեն մեկնարկել է բանջարաբոստանային մշակաբույսերից՝ կարտոֆիլի, լոբու և վարունգի բերքահավաքը:

Ըստ համայնքապետի՝ կարկուտի պատճառով այս տարի վնասվել են մրգատու այգիները: Այդուհանդերձ, թթի բերք որոշ չափով կարողացել են ստանալ, որից նախատեսում են դոշաբի և օղու պատրաստել:

Մեր զրուցակցի խոսքով՝ Վարնկաթաղում հետպատերազմյան ժամանակահատվածում քիչ թվով բնակիչներ են զբաղվում անասնապահությամբ՝ ապահովելով իրենց ընտանիքների, որոշակիորեն նաև գյուղի պահանջարկը:
Հրանտ Բախշիյանի գնահատմամբ՝ մեկնարկած խոտհարքի արդյունքները հույս են ներշնչում, որ ձմռանն անասնակերի պակաս չեն ունենա:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում