Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 21:23 02-06-2023

ՆԳՆ ՓԾ տնօրենը և Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրենն անդրադարձել են հետագա համագործակցությանը

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը հունիսի 2-ին ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին։ Հանդիպմանը ներկա էին նաև ՓԾ տնօրենի տեղակալները և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ առաջին բաժնի պետ Կարեն Բարսեղյանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, ողջունելով հյուրերին՝ ՓԾ տնօրենը կարևորել է «ՀԿԵ» ՓԲԸ-ի հետ շարունակական համագործակցությունը, երկար տարիների համատեղ աշխատանքի փորձը։

«Ալեքսեյ Մելնիկովը երախտագիտություն հայտնեց ընդունելության համար՝ նշելով, որ «ՀԿԵ» ՓԲԸ-ի և Փրկարար ծառայության համատեղ աշխատանքը հաջողված է, կան երկկողմ արդյունավետ համագործակցության մի շարք օրինակներ։ Մասնավորապես, նա նշեց օրեր առաջ էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի ժամանակ հրշեջ-փրկարարների պրոֆեսիոնալ և օպերատիվ աշխատանքը, որը հնարավորություն տվեց կանխել հրդեհի հետագա տարածումը: Ինչպես նաև հավելեց՝ տարիներ առաջ «ՀԿԵ» ՓԲԸ-ի Թումանյանի կայարանի մոտակայքում երկաթգծի ուղիներում վառելիքով բեռնված վագոնների մասնակցությամբ մասշտաբային պատահարի ժամանակ Փրկարար ծառայության բարձր մակարդակով իրականացված գործողությունները, խոսեց քարաթափման վտանգ ներկայացնող հատվածներում փրկարարների ցուցաբերած աջակցության մասին, որոնց ընթացքում երկկողմ ակտիվ և արդյունավետ համագործակցություն է իրականացվել։

Մելնիկովը կարևորեց այն հանգամանքը, որ իրենց մասնագետները Փրկարար ծառայությունում անցել են վերապատրաստումներ և ստացել «փրկարարի» որակավորում, ինչը հնարավորություն է տվել վերջիններիս, մինչև մասնագիտացված ուժերի դեպքի վայր հասնելը, ճիշտ գնահատել իրավիճակը և կազմակերպել նախնական արձագանքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր ուղղություններով իրականացրած նաև այլ աշխատանքներ: Կողմերն անդրադարձել են հետագա փոխգործակցության ընդլայնմանը. մասնավորապես՝ անտառային հերդեհների ժամանակ տեխնիկական աջակցության, տարերային և տեխնածին արտակարգ դեպքերի կանխարգելման և այլ հարցերի շուրջ։

Փրկարար ծառայության տնօրենը կարևորել է տարբեր ոլորտներում համատեղ աշխատանքի շարունակականությունը և պատրաստակամություն հայտնել աջակցելու համագործակցության բոլոր ուղղություններով՝ ընդգծելով, որ կուտակած փորձը և կատարված աշխատանքները կարող են արդյունավետ հիմք հանդիսանալ հետագա ծրագերի իրականացման համար։

Նշվում է, որ տնօրենը նաև շեշտել է համատեղ վարժանքների անցկացման կարևորությունը, պատրաստակամություն հայտնել անհրաժեշտության դեպքում ՓԾ մասնագետներին ներգրավել թիրախային տեղանքների ընտրման, պլանների մշակման աշխատանքներում և անցկացնել վարժանքներ առավել իրատեսական պայմաններում:

Ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ջանքերի մեկտեղման, սերտ համագործակցության շարունակականության վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին