Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:58 23-05-2023

Փաշինյանը Հայաստանը չէ ու շատ հեռու է նաև Արցախից. Սեյրան Օհանյան

Տարածաշրջանում բարդ ռազմաքաղաքական իրավիճակի արդյունքում Արցախի և Հայաստանի անվտանգության հարցերից շեղելու համար ՀՀ իշխանությունների պատվերով արդեն տևական ժամանակ է ինչ ընթանում են մի քանի շինծու դատավարություններ, որոնք ուղեկցվում են մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների կոպտագույն խախտումներով: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով՝ պետական գաղտնիքի հիմքով անցկացվող փակ նիստերը նպատական ունեն կոծկել այն իրավական կրկեսը, որը բեմադրում են նիստերի ընթացքում, մյուս կողմից էլ՝ կոծկել դատավորների, թե՛ մասնագիտական, թե՛ բարոյական մակարդակը, մեկ այլ դեպքում էլ «առևանգման» մեղադրանքով կալանավորվում է հանուն հայրենիքի նահատակված զինվորի ծնողը:

Օհանյանը հայտնեց, որ դատավորները բազմիցս խախտում են դատավարական ընթացակարգերը, նյութերին ծանոթանալու ժամկետները, առանց պաշտպանների դատավարություն վարելու ընթացակարգը:

«Ըստ էության, դատավարության ընթացքում ձևավորվել է նաև երրորդ կողմ՝ անպաշտպան կողմ: Քրեական գործերով դատարանները վերածվել են բացառապես խափանման միջոցի հարցի քննարկող մարմինների, որոնք շտապում են կալանքների միջնորդությունները հապշտապ բավարարել, որովհետև կա հրահանգ և երևի հենց այսպիսի դատարան էր ցանկանում և պատկերացնում Նիկոլ Փաշինայնը, երբ ասում էր՝ Հայաստանում դատավոր կա՞, որը կարա վարչապետի ասածը չանի:

Կալանքը ծայրահեղ միջոց է, հերոսություն չէ, անգամ թուլության նշան է: Անգամ օրերի հարցում ենք տեսնում հստակ խայտառակ միտում: Մայիսյան հաղթանակների օրը, հաղթանակ ապահովողները դատարաններում մեղադրյալների կարգավիճակում են: Փաստորեն, ըստ էության, մարդիկ մեղադրվում են հաղթանակի մեջ, սա առավելապես ապացուցվում է այն հանգամանքով, որ շինծու քրեական գործերով նաև հետապնդվում են նրանք, ովքեր իրենց ամենաթանկագինը՝ զավակներին են կորցրել հայրենիքի պաշտպանության համար»,-ասաց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը:

Հայտնելով, որ կարիք չկա հիշեցնելու բումերանգի էֆեկտի մասին՝ Սեյրան Օհանյանն հայտարարեց. «Երբ դուք ձեր արարքների համար լինեք մեղադրյալի աթոռին, ապա որևէ ճնշման և ապօրինության կարիք չի լինելու, քանի որ ձեր արարքները և դրանց հետևանքներն ակնհայտ են: Ոչ ոք չի մոռացվելու: Հիշեցնում եմ, որ Փաշինյանը Հայաստանի Հանրապետություն չէ և շատ-շատ հեռու է նաև Արցախից: Սիրելի ժողովուրդ, երբ միասին վերջապես հեռացնենք այս իշխանությանը, որը Արցախը և Հայաստանն է թողել անպաշտպան, ապա իշխանության հրահանգներից ու ճնշումներից ազատված դատարաններում արդեն կապացուցվի, որ շատ-շատերին իրականում մեղադրել են հայրենիքի պաշտպանության համար: Մեզ համար ակնհայտ է, որ ստեղծված այս կրկեսում կամ թատրոնում մենք տեսնում ենք մեկ դերասանով խաղի»:

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը