Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:04 19-05-2023

Էրդողանի հաղթանակը մեզ ձեռնտու է․ Արա Պապյան

«Մայիս ամիսը միշտ էլ հայերի համար հաղթանակների ամիս է եղել, սակայն այս մայիսը, ցավոք սրտի, ավելի շատ մտահոգությունների առիթ է տալիս մեզ, որովհետեւ Հայաստանի, այսպես կոչված, վարչապետը իր հանդիպումների ընթացքում անում է հայտարարություններ, որոնք մտահոգիչ են եւ մեր թշնամիների համար մեր դեմ քայլեր ձեռնարկելու հնարավորություններ են ստեղծում: Հիշենք մայիսի սկզբին այցելությունը Վաշինգտոն, եւ Միացյալ Նահանգների հայտարարությունը առ այն, որ առաջընթաց կա: Հետո դա հերքվեց: Ապա հանդիպումը Բրյուսելում Շառլ Միշելի հովանավորությամբ»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Արա Պապյան։

Խոսելով մայիսի 25-ին Մոսկվայում կայանալիք Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումից՝ Պապյանն ասաց․ «Վստահաբար, Մոսկվան պետք է փորձին ինչ-որ մի բան ստորագրել տալ, բայց որևէ մեկը, ինչ պաշտոն էլ զբաղեցնի, իրավասու չէ հայ ժողովրդի անունից որոշելու Հայաստանի սահմանների, տարածքների, ապագայի, կամ անցյալի հարցը»։

Իր ելույթում Պապյանը, անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցող նախագահական ընտրություններին, նշեց, որ համոզված է՝ հաղթելու է Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչը հայերի համար ավելի ձեռնտու է․ «Եթե հաղթի Քըլըչդարօղլուն, ավելի լավ չի լինելու Թուրքիայի վերաբերմունքը մեր նկատմամբ, որովհետև դա թուրք ժողովրդի ատելությունն է Արևմուտքի նկատմամբ։ Սին են այն հույսերը, որ ընդդիմությունը ավելի քաղաքակիրթ է և գուցե Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորի։ Չկա նման բան»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը