Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:13 19-05-2023

Աշոտ Փաշինյանը առերեսմանը լավ պատրաստված էր. այլ ապացույց, բացի նրա ցուցմունքից, չկա. պաշտպան

Պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Մարտիրոսյանին, մեղսագրվում է այնպիսի արարք, որը կատարվել է ավտոմեքենայի սրահում։ Ավտոմեքենայի սրահում կատարվածն առերևույթ հանցանքի վերաբերյալ տեսագրությունները որևէ բան չեն պարունակում, ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկություններ չեն պարունակում, հետևաբար, միակ այդպիսի տեղեկություն պարունակող փաստաթուղթն ու ապացույցը հանդիսանում է Աշոտ Փաշինյանի ցուցմունքը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ Գայանե Մարտիրոսյանի և Աշոտ Փաշինյանի առերեսման ընթացքում երկուսն էլ պնդել են իրենց ցուցմունքները։

«Ընդ որում, Աշոտ Փաշինյանը հանգամանալից պատրաստված էր այդ առերեսմանը։ Նա նույնիսկ կանխատեսել և հաշվի էր առել մեր կողմից տրվելիք բոլոր հարցերը։ Օրինակ, երբ պաշտպանական կողմը հարց ուղղեց, թե մինչև Ծերեթելիի «Երևան սիթի» հասնելը չկային արդյոք այլ լուսացույցներ, նա հայտարարեց, թե ես կարող եմ պատասխանել նաև հաջորդ հարցին, որ թեպետ լուսացույցներ եղել են, բայց կանաչ է եղել, հետևաբար չէի կարող իջնել։ Այ էդպես պատրաստված էր եկել առերեսման» , - ասաց պաշտպանը։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը

Ձեզ գուցե հետաքրքրի