Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 21:22 17-05-2023

Իրավունք ունեմ ենթադրելու, որ սա սադրանք էր․ զոհվածի ծնող

Ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկվել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներ Գարիկ Գալեյանը, Վիգեն Ազատյանը, Վահիդ Սահակյանը և Գայանե Հակոբյանը։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ «Հայկական ժամանակում» տարածվել էր տեղեկություն, թե Գարիկ Գալեյանը «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության այլ անդամների հետ փորձել է առևանգել Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, որից հետո նշված ծնողներին բերման են ենթարկել։

Ոստիկանության դիմաց բազմություն է հավաքվել։

Զոհված զինծառայողներից մեկի ծնողը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Մեր էրեխեքը իրենց կյանքը տվեցին, որ մեր երկիրը ավելի ամուր ու պինդ լինի, բայց էսօր տեսնում ենք, որ նույնիսկ զոհվածի ծնողի հանդեպ տարրական հարգանք չկա։ Սա էլ որերորդ անգամն է, որ ակտիվիստ ծնողներին, ովքեր պայքարում են այս իշխանությունների դեմ, էդ ծնողների հանդեպ որոշակի գործողություն են անում»։

Ծնողը զարմանք հայտնեց, որ Աշոտ Փաշինյանը այդ ժամին հայտնվել է այդ տարածքում։

«Արդեն խիստ կասկածներ ունեմ, որ այս ամենը սարքած է։ Իրավուք ունեմ ենթադրելու, որ սա սադրանք էր»,- ասաց նա

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը