Ներքին 3 տարի առաջ - 15:53 17-05-2023

Արցախում համաներում կհայտարարվի, որը կտարածվի մինչև ապրիլի 1-ը կատարած հանցագործությունների վրա


Մայիսի 17-ին Սևակ Աղաջանյանի նախագահությամբ հրավիրվել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Նիստին մասնակցել է Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել է Արցախի Հանրապետության նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվում է` առանց համապատասխան կազմակերպությունում ուսուցում անցնելու իմպերատիվ պահանջն ապահովելու առաջին ատյանի դատարանի դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու հնարավորություն նախատեսել նաև վերջին տասը տարվա ընթացքում դատախազի, քննիչի, փաստաբանի գործունեությամբ աշխատանքի առնվազն 5 տարվա կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում որպես իրավաբան աշխատանքի առնվազն 7 տարվա ստաժ ունեցող անձանց:

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ինչպես թեթևացնել առաջին ատյանի դատարանում աշխատանքային ծանրաբեռնվածությունը, այնպես էլ թափուր պաշտոն առաջանալու դեպքում դատավորների թեկնածուների ցուցակում սահմանված հերթականությամբ ընդգրկել դատախազի, քննիչի, փաստաբանի և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում համապատասխան ստաժով իրավաբանի մասնագիտությամբ անձանց, ինչպես նաև վերանայել համապատասխան կազմակերպությունում ուսուցման իմպերատիվ պահանջի կիրառման դեպքերը:

Օրինագիծը ներկայացրած ԱՀ արդարադատության նախարար Սրբուհի Արզումանյանը տեղեկացրել է, որ նախագիծը նախնական քննարկում է անցել դատական երեք ատյաններում:

Պատգամավորների մտահոգությունները դատական համակարգի բարեփոխումների ապահովման վերաբերյալ էին: Սրբուհի Արզումանյանի տեղեկացմամբ՝ դատավորների որակավորման քննությունը ուժի մեջ է, օրենսդրական փոփոխությունը վերաբերում է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայում դատավորի թեկնածուների համար կազմակերպվող ութամսյա պարտադիր ուսուցման դրույթին:

ԱԺ պետաիրավական հանձնաժողովը փոփոխությանը միաձայն կողմ է քվեարկել:
Հաջորդիվ քննարկվել է Արցախի Հանրապետության նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Համաներման մասին» օրենքի նախագիծը:
Այն հանձնաժողովին ներկայացրել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ժիրայր Միրզոյանը:

«Համաներման մասին» օրենքի նախագծով առաջարկվում է մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը ներառյալ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող կամ հանցագործություն կատարած որոշ կատեգորիայի անձանց նկատմամբ հայտարարել համաներում:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է որոշ չափով մեղմացնելու հետպատերազմյան ժամանակաշրջանում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացվող շարունակական ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակը, այդ թվում` Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի հետևանքները:
Ժիրայր Միրզոյանը տեղեկացրել է, որ Համաներման կիրառման դեպքում օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված՝ տուժողին պատճառված վնասի հատուցման հարցը կլուծվի Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։

Պատգամավորներն առաջարկել են համաներումը չտարածել պետական բյուջեն վատնած ու պետությանը առանձնապես մեծ չափով վնաս հասցրած անձանց վրա:
Հանձնաժողովը նախագծին միաձայն կողմ է քվեարկել:

Օրակարգի վերջին հարցը «Յոթերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» Ազգային ժողովի 2020թ. մայիսի 21-ի ԱԺՈ-011-7 որոշման մեջ փոփոխութուններ կատարելու մասին» նախագիծն էր: Փոփոխությունները վերաբերում էին խորհրդարանում գործող գլխադասային հանձնաժողովների կազմին: Հանձանաժողովի անդամներից Արթուր Մոսիյանը քվեարկությանը չի մասնակցել,3 կողմ ձայնով հարցը կներկայացվի խորհրդարանի հերթական նիստին:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին