Ներքին 3 տարի առաջ - 18:29 12-05-2023

Ադրբեջանի գործողությունները խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը․ ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական ծառայությունն ավարտելու կապակցությամբ հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Հելենե Սանդ Անդրեսենի հետ:

Ողջունելով դեսպանին Հանրապետության նախագահը բարձր է գնահատել նրա ջանքերն՝ ուղղված հայ-նորվեգական հարաբերությունների զարգացման գործում և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքային գործունեության մեջ:

Դեսպան Անդրեսենը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շեշտել է, որ դիվանագիտական առաքելության ընթացքում մշտապես առաջնորդվել է Հայաստանի և Նորվեգիայի բարեկամական հարաբերությունների ու համագործակցության առավել բարձր մակարդակ ապահովելու նպատակով:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Վարդենիս-Սոթք ուղղությամբ ադրբեջանական կողմի ագրեսիվ և նախահարձակ գործողություններին, որոնց հետևանքով վիրավորվել է 4 հայ զինծառայող: Նախագահ Խաչատուրյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ արվող ռազմական ոտնձգությունները խոչընդոտում են տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատմանը:

Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ ձևավորելու իր դիրքորոշմանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի