Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:48 03-05-2023

Ինչո՞ւ է ՀԷՑ-ը 5-ից 6 անգամ ավելացրել բաժանորդագրման գումարը

ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց, որ իրեն բազմաթիվ քաղաքացիներ են դիմել՝ դժգոհելով, որ ՀԷՑ-ը 5-6 անգամ ավելացրել է բաժանորդ դառնալու գինը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող
Գնել Սանոսյանը հայտնեց, որ մինչ այդ բաժանորդ դառնալու համար, երբ քաղաքացիները վճարել են որաշակի գումար, դա իրական պատկերը չի եղել։

«Այսինքն ընկերությունը շատ ավելի մեծ գումար է ծախել, քան քաղաքացուց գանձվել է։ Ցավոք սրտի, այդ պակասը լրացվել է այլ ներդրումների համար հատկացված գումարների հաշվին։ Երբ մենք հանրապետության բազմաթիվ տեղերում ունենք հոսանքի հաճախակի անջատումների, տատանումների խնդիր, հարց է բարձրացվում, թե ինչո՞ւ ՀԷՑ-ը դրանք չի կարգավորում։ ՀԷՑ-ն էլ արդարանում է, թե ես իմ գումարները ծախսում եմ այլ տեղեր ու չեմ կարողանում ենթակառուցավածքները բարվոք վիճակում պահել կամ վերանորոգել ու հիմնանորոգել»,-ասաց Սանոսյանը։

ՀԾԿ հանձնաժողովում տևական քննարկումներից հետո, ըստ նրա, եկել են այն եզրահանգման, որ ներդրումների համար հատկացված գումարները չպետք է ծախսվեն այլ ուղղությամբ

«Այդ պատճառով մեր քաղաքացիները պետք է վճարեն իրական արժեքի չափով»,-ասաց նա՝ մանրամասնելով, որ նոր բաժանորդ դառնալու գինը կախված է մի քանի գործոններից, հզորությունից։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը