Ներքին Խոսք 3 տարի առաջ - 12:21 03-05-2023

Չգիտենք` իրենց մտադրությունը որն է․ առևտրականները սպասում են կառավարությանը

Երեկ կառավարության նամակների վարչության պետն ասաց, որ սպասենք գրավոր պատասխանին, արձագանք կլինի, բայց, թե ինչ կպատասխանեն՝ չգիտենք։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց երեկ՝ Կառավարության դիմաց առևտրականների կազմակերպած բողոքի ակցիայի մասնակից, անհատ ձեռներեց Կարինե Գևորգյանը։

Նրա խոսքով՝ մի քանի տարի առաջ նույնպես նման խնդրի առաջ են կանգնել․ «2-3 տարի առաջ էր, պարոն Փաշինյանը նոր էր ընտրվել, մաքսազերծման գները էլի բարձրացրեցին, 3․25 էր նստում մեր վրա, իրենք բարձրացրեցին 6-7 դոլար։ Հետո սկսվեց պատերազմը, այդ հարցով էլ ոչ ոք չմոտեցավ ու գինը մնաց բարձր»։

Գևորգյանն, անդրադառնալով իրենց ներմուծված ապրանքներին, ասաց․ «Հիմա ապրանքների մաքսազերծումը 11-ից 13 դոլար է, իսկ մեր գնորդները հասարակ քաղաքացիներն են, գյուղացիները, այն խավը, որ օրվա հացի գումարը հազիվ է վաստակում։

Ես չգիտեմ՝ իրենց մտադրությունը որն է, որ լքե՞նք երկիրը, թե՞ այս աշխատանքն էլ չունենանք։ Հիմա ժողովրդի մոտ շատ ծանր կարգավիճակ է, Արցախի ճանապարհը փակ է, սահմանամերձ շրջաններից մերդիկ վախենում են գան ապրանք տանեն, չգիտեն, թե վաղն ինչ կլինի։ Մի խոսքով՝ հիմա սպասում ենք գրավոր պատասխանին»։

Հիշեցնենք, որ երեկ Կառավարության դիմաց առևտրականները կազմակերպել էին բողոքի ակցիա։ Նրանք հայտնել էին, որ արդեն 7-10 օր է իրենց ապրանքները չենք ստացել, դրանք մաքսային պահեստներում են, և իրենք հրաժարվում են ստանալ, քանի որ մաքսազերծումը կրկնակի թանկացել է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում