Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:16 02-05-2023

Հայաստանը պետք է փակի Ադրբեջանի և Թուրքիայի միջև օդային սահմանը

Երեկ Արցախում հանդիպում է տեղի ունեցել ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման նորանշանակ հրամանատարի և Արցախի Հանրապետության նախագահի, պետական նախարարի, ներքին գործերի ու պաշտպանության նախարարների միջև։ Հանդիպման վերջում Արցախի իշխությունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ դիմելով Հայաստանին, աշխարհի հայությանը և միջազգային հանրությանը՝ սատար կանգնելու Արցախին։

Oragir.News-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, խոսելով տեղի ունեցած հանդիպումից և վերջում տարածված հայտարարությունից, ասաց, որ չի կարող ասել, թե նմանատիպ հայտարարությունները որքանով են տեղ հասնում, քանի որ հստակ արձագանքներ չեն լսում։

«Միևնույն ժամանակ պետք է ֆիքսենք, որ լուռ մնալով հարցը չի լուծվում։ Այդ կոչերը ուղղված էին ոչ միայն միջազգային հանրությանը, այլ նաև ՀՀ-ին, և ընդհանուր առմամբ, նման կոչեր պետք է հաճախակի հնչեն, և դրանց պետք է հաջորդեն նաև գործնական որոշակի քայլեր»,- ասաց Գալստյանը։

Հարցրինք Գալստյանից, թե ինչ գործնական քայլեր պետք է արվեն, պատասխանեց. «Պետք է ՀՀ իշխանությունների հետ հանդիպեն և հստակ պահանջ դնեն, որ նրանք փակեն Ադրբեջանի և Թուրքիայի միջև օդային սահմանը, ոչ մի բանակցություններից չխոսեն, մինչև վերականգնվի Նոյեմբերի 9-ին կնքված փաստաթղթի 6-րդ կետը, և նման շատ ու շատ հնարքներ կան, որոնք պետք է գործնական քայլերով արվեն»,- ասաց Գալստյանը։

Գալստյանն ընդգծեց, որ Փաշինյանը չի հարգում իր իսկ կողմից ստորագրված փաստաթուղթը։

«Մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը իր ստորագրած փաստաթուղթը չի հարգում և բոլոր ժամանակներում մեղավորներ է փնտրում և փորձում մեղքը բարդել բոլորի վրա՝ բացի իրենից։ Այդ սկզբունքով է առաջ գնում, և այդ սկզբունքով առաջ գնալու դեպքում մենք այս ճգնաժամը չենք կարող հաղթահարել»։

Ամենից շատ դիտված

15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
18:00 Երբ գիտական վաստակը առոչինչ է «յուրային լինելու» առջև. 2 տարվա լռությունը խախտած բակունցագետը՝ Գորիսի համալսարանում իր նկատմամբ հաշվեհարդարի մասին
19:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
14:33 Գլենդելում հայ եղբայրները այրվող ծերանոցի շենքից փրկել են 6 տարեցի
17:32 Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զոհ, 1 վիրավոր
16:47 Փաշինյանը ավելացնում է զվարճանքների թիվը, քանի որ բավականին խնդիրներ են ավելանում և ավելանալու հացի մասով. քաղաքագետ