Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:59 02-05-2023

2018-ին տեղի է ունեցել «մատնոց ֆռցնոցի», սիրելի քաղաքացիներ, ձեզ խաբել են. Անդրանիկ Թևանյան

2018 թվականի այս օրերին տեղի է ունեցել խաբեություն, մարդաորսություն, ապա նաև դավաճանություն: Այս մասին ԱԺ հայտարարւթյունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

«2018 թվականին ժողովուրդը ճիշտ էր, սպասումները՝ անկեղծ, բայց լիդերի ընտրությունը սխալ էր:

Ասացին՝ բերելու են սեր և համերաշխություն, բերեցին ատելություն և պառակտում, պատերազմի օրերին խաբեցին՝ ասելով հաղթելու ենք, բերեցին պարտություն, ձեզ ասացին՝ սիրում ենք բոլորիդ, հազարավորների թողեցին, մի մասին էլ թողեցին անթաղ, երրորդ մասին դեռևս գերության մեջ են թողնում։ Ձեզ խաբեցին ու դավաճանեցին բոլոր այն հարցերում, որոնց համար ձեզ դուրս էին բերել պայքարի»,- ասաց Թևանյանը՝ ընդգծելով, որ հիմա էլ են խաբում քաղաքացիներին։

«Ասում են հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների են։ Սուտ է, թուրքական նախապայմաններով այս պահին ԱՄՆ-ում բանակցում է այս իշխանությունների ԱԳ նախարարն ու բավարարում է Ադրբեջանի բոլոր պահանջները»,- ասաց Թևանյանը։

Նրա խոսքով, ամեն ինչ պետք է անել, որպեսզի 2018 թ. ժողովրդի սպասումները լինեն ճիշտ, լիդերը փոխվի, քանի որ սխալ ընտություն է․ «Ժողովուրդն ունի իր սխալն ուղղելու իրավունք և պատասխանտվություն»։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը