Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:30 02-05-2023

Գայանե Աբրահամյանը հնդկական զենքից այլևս չի խոսում

Օրերս ՔՊ-ական նախկին պատգամավոր, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ Գայանե Աբրահամյանը Հանրային հեռուստաընկերությամբ հայտարարեց, որ Ռուսաստանը խոչընդոտում է Հնդկաստանից գնած զենքի տեղափոխմանը Հայաստան։

«Վստահաբար, ունեմ այդպիսի տեղեկատվություն, ՌԴ-ն խոչընդոտում է, որ Հնդկաստանից Իրանի տարածքով ռազմատեխնիկան բերվի։ ՌԴ-ն չպետք է խոչընդոտի, մեզ իր աջակցությունը հարկավոր չէ, բայց գոնե չխոչընդոտի, որ այն զենքը, որը գնել ենք, բերենք, չենք կարողանում բերել»,- ասել է նա։

Տեղեկատվությունը լայն քննարկման արժանացավ համացանցում, շատերի համար տարակուսելի էր, նախ՝ թե որտեղից նախկին ՔՊ-ական պատգամավորին ու մարդու իրավունքներով զբաղվող ՀԿ ղեկավարին զենքի մատակարարման վերաբերյալ փակ տեղեկատվություն, ապա նաև հայտարարություն անող անձը արևմտյան ՀԿ-ներից սնվող «Հոդված 3» ակումբի հիմնադիրն էր, ու նրա հայտարարությունն ընկալվել էր որպես հակառուսական քարոզչություն։

Միաժամանակ, խոսքը հնդկական զենքի մասին է, իսկ զենքի շուկայում Հնդկաստանը և որպես գնորդ, և որպես վաճառող խիստ որոշակի համբավ ունի, պատվերների չկատարմամբ, ձգձգվող պայմանագրերով ու կոռուպցիոն դրսևորումներով։ Այս հարցերի շուրջ Oragir.News-ը փորձեց զրուցել Գայանե Աբրահամյանի հետ։

Նա նախ ասաց, որ չափազանց զբաղված է ու չի կարող մեկնաբանություն տալ, ապա, երբ տեղեկացավ, թե ինչ թեմայով են մեր հարցերը, առհասարակ, հրաժարվեց զրուցել։

«Այդ մասով այն, ինչ ասել եմ հաղորդման ժամանակ՝ դա է, այլ տեղեկություն չեմ կարող տրամադրել»։

Ասացինք, որ հարցեր են առաջանում, թե առհասարակ, իրեն որտեղից նման տեղեկատվություն։ Աբրահամյանն ասաց, որ չի մեկնաբանում և անջատեց հեռախոսը։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային