Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 14:30 02-05-2023

ՀՀ իշխանություններն այրում են բոլոր կամուրջները ՌԴ-ի հետ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ապրիլի 26-ին բանաձև է ընդունել, որը դատապարտում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան և Ռուսաստանի Դաշնությունը ճանաչվել է որպես ագրեսոր պետություն։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքական մեկնաբան, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն ասաց, որ սրանով ՀՀ իշխանությունները վերահաստատեցին, որ իրենց մոտ օրակարգային է նախ փոխել Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը, առավելագույնը վատթարացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ՝ հույս ունենալով, որ այդ քայլերը կնպաստեն, որ արևմուտքի ներկայացուցիչ պետությունը՝ Ֆրանսիան, որ մեր տարածաշրջանում վերջերս ակտիվացել է, ավելի բարեհաճ լինի հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված։

Նա նաև ընդգծեց, որ Ադրբեջանն այդ քվեարկությանը չի մասնակցել, ինչը ևս ցուցիչ է, քանի որ Ադրբեջանը բավական խորագետ է ու, հասկանալով իրավիճակը տարածաշրջանում, չի փորձում հարաբերությունները սրել որևէ ուժային կենտրոնի հետ։

«Հետևանքների մասին խոսելիս պետք է հաշվի առնել, որ ՌԴ-ն իր շահերը հրաշալի գիտի և այդ քվեարկությունը չէ, որ պետք է փոխի ՌԴ-ի գործողությունները տարածաշրջանում։ Այսինքն, չեմ կարծում, որ ՌԴ-ն նեղացածի կեցվածք կընդունվի, որովհետև, այնուամենայնիվ, պետական շահը առաջնային է։ Բայց սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի օրվա իշխանությունները լծվել են Արևմուտքի շահերի սպասարկմանը տարածաշրջանում։

Դրա մասին են խոսում նաև մի շարք այլ փաստեր։ Խոսքը, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների հանդիպման մասին է, որը պետք է տեղի ունենար ՌԴ-ում, բայց այսօր կայացել է ԱՄՆ-ում»։

Այս կեցվածքը ՀՀ իշխանություններին ի վերջո փակուղի է մտցնելու, որովհետև, եթե ինչ-որ պահի փորձ արվի որոշումներ ընդունել կամ այն ճանապարհային քարտեզը, որ հիմա քննարկվում է և, որը նախապատսարտում է, այսպես կոչված՝ «խաղաղության պայմանագրին», եթե Հայաստանի իշխանությունները գտնեն, որ այս կամ այն քայլը կարող է իրենց համար ճակատագրական լինել իշխանություն կորցնելու առումով՝ չեմ բացառում, որ կփորձեն մանևրել՝ արևմտյան լարից տեղափոխվելով դեպի ռուսական, բայց կարծում եմ՝ այս անգամ իրենք այրում են բոլոր կամուրջները ՌԴ-ի հետ»։

Նրա դիտարկմամբ՝ այս մասին է վկայում նաև նախկին ՔՊ-ական մի պատգամավորի խոսքը Պետրոս Ղազարյանի հետ մի քննարկման ժամանակ, երբ նա ասաց, որ ՌԴ-ն խոչընդոտներ է հարուցում, որպեսզի Հնդկաստանից Հայաստանի կողմից գնված զենքը գա Հայաստան։

«Սա ինքնին ապատեղեկատվություն է, քանի որ այդ զենքի մի մասը 2021 թ․-ին է եկել, մյուսները քիչ ավելի ուշ, իսկ բերողները եղել են հենց ռուսական ինքնաթիռները։ Ընդ որում՝ նման բան ասում է մի անձ, ով ամբողջովին ինտեգրված է արևմտյան գործակալական ցանցին․ «Հոդված 3» ակումբի ղեկավարն է, ՔՊ-ական նախկին պատգամավոր, նաև աշխատանքային առումով բավականին ինտեգրված Փաշինյանի նախկին խորհրդական՝ Ասեն Խառատյանի հետ։ Իսկ վերջինը ուղղակիորեն ասոցացվում է ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության հետ։

Այնպես որ հակառուսականության շեփորն հնչեցվում է, եթե վաղը կռիվ լինի ու մենք պարտվենք՝ հող է նախապատրաստվում ասելու, որ այ՝ ռուսները չթողեցին, որ զենքը գա Հայաստան, դրա համար էլ պարտվեցինք։ Հետաքրքրիր է, որ տիկնոջ նման մտքերին մեր ՊՆ-ն ու ԱԱԾ-ն չեն արձագանքում, ինչը կարելի է ընկալել որպես համաձայնության նշան»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային