Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:12 18-04-2023

ՀԱԿ-ը Ալեն Սիմոնյանին հեռացնելու համար պետք է դիմի Սուքիասյանին կամ Բադալյանին

ՀԱԿ նախաձեռնության իրական նպատակը իշխանության վերաբաշխումն է, որովհետև ՀԱԿ-ը որքան էլ ձևանա ոչ իշխանական կուսակցություն՝ իշխանության մեջ ծվարած են բազմաթիվ դեմքեր, որոնք ՀՀՇ-ի, որի հետնորդը ՀԱԿ-ն է, ներկայացուցիչներ են, կամ ՀՀՇ-ի ու ՀԱԿ-ի ղեկավարների երեխաներն են։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Տիգրան Քոչարյանն՝ անդրադառնալով ՀԱԿ նախաձեռնությանը, որով նա դիմել էր ՀՀ բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին, կուսակցություններին և լրատվամիջոցներին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության նպատակով հասարակական հարթակ ստեղծելու համար։

«Տպավորություն է, որ ՀԱԿ-ն ուզում է վերաբաշխել իշխանությունը, որպեսզի ևս մեկ ՀԱԿ-ական փոխարինի Ալեն Սիմոնյանին։ Կարծում եմ՝ այս ամենի իրական նպատակն այս է։ Ալեն Սիմոնյանը չի մտնում, այսպես կոչված՝ «իշխանության սորոսյան» թևի մեջ, որովհետև ՀԱԿ-ի բազմաթիվ ակտիվիստներ նաև առնչություն ունեն «Սորոսի» և այլ արևմտյան հիմնադրամների հետ, դրա համար փորձում են՝ կլանեն ԱԺ նախագահի պաշտոնը։ Որևէ լավ կամ վատ բան հայ ժողովրդին դա չի բերելու, ուղղակի մի ուսապարկը փոխարինվելու է մեկ այլ ուսապարկով»։

Դիտարկմանը, թե ՔՊ այլ անդամներ նույնպես, ինչպես օրինակ՝ Արթուր Հովհաննիսյանը՝ ՄԻՊ թեկնածության քննարկման ժամանակ, Հովիկ Աղազարյանը՝ քաղաքացիների հետ նամակագրություններում, ակնհայտորեն էթիկայի կանոնների խախտումներ են թույլ տվել, ինչո՞ւ այդ պատգամավորների մանդատից զրկելու նախաձեռնությամբ ՀԱԿ-ը հանդես չի գալիս՝ Քոչարյանն ասաց, որ օրինակ՝ Արթուր Հովհաննիսյանը հենց այդ թևի մեջ է տեղավորվում, իսկ Հովիկ Աղազարյանը՝ իր հանձնաժողովի անդամակցությամբ անհետաքրքիր կերպար է, մինչդեռ, Ալեն Սիմոնյանի պաշտոնն ախորժելի կտոր է, նաև այն պատճառով, որ Ալեն Սիմոնյանի պաշտոնը երկրորդ, թե երրորդ պաշտոնն է երկրում։

«Այն, որ Ալեն Սիմոնյանը պետք է հրաժարական տա, որ Արթուր Հովհաննիսյանն ու Հովիկ Աղազարյանն էլ մանդատը պետք է վայր դնեն՝ դա բոլորին էլ պարզ է, բայց քանի որ իրենք գտնվում են ՀՀՇ-ական՝ «մեր դեմ խաղ չկա» վիճակներում, դեռ կարողանում են ինչ-որ ժամանակ ձգել՝ մնալով այդ պաշտոններին, բայց դա երկար չի տևելու։

Պատմությունը ցույց է տալիս, որ երբ կուսակցության կամ կուսակցություն ներկայացնող մարդկանց ոտքերը գետնից կտրվում են, այդ կուսակցությունները բավական արագ սպառվում են։ Կարևոր է նաև, որ Ալեն Սիմոնյանը իշխանության օլիգարխիկ թևին է պատկանում, հետևաբար, եթե ՀԱԿ-ը Սիմոնյանին ուզում է հանել, ապա պետք է դիմի Խաչատուր Սուքիասյանին կամ Վիգեն Բադալյան, որովհետև Ալեն Սիմոնյանը ներկայացնում է այդ օլիգարխիկ շրջանակները, այնպես որ, ՀԱԿ-ը սխալ ուղղությամբ է գնում։

Թող ՀԱԿ-ը դիմի այդ երկուսին, որոնք նույնպես ժամանակին եղել են ՀՀՇ-ի կողմնակիցներ և միգուցե իրենց միջոցով ինչ-որ հարց կլուծվի։ Եթե ՀԱԿ-ն այդքան չի սիրում Ալեն Սիմոնյանին, թող գնա կենդանաբանական այգում որևէ ուղտի հովանավոր կանգնի, անունը Ալեն դնի ու հովանավորի մինչև կյանքի վերջ»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ