Ներքին 3 տարի առաջ - 13:19 11-04-2023

Կասեցվել է «Լավաշ-Ժորա» կոոպերատիվի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Լավաշ-Ժորա» արտադրական կոոպերատիվում և պարզել, որ այն չի համապատասխանում իրավական ակտերով սահմանված նորմերին (ՀՀ Արարատի մարզ, գ․ Արարատ): Այս մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ-ից:

Մասնավորապես՝
արտադրական տարածքում չի ապահովվել մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ իրականացնելու հնարավորությունը, կեղտի կուտակումներից, բորբոսի առաջացումից պաշտպանությունը,

պատերի մակերևույթները, հատակը պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, պատերի ծեփը եղել է թափված,

սարքավորումները և գործիքները չեն պահվել նորոգ վիճակում,

սննդամթերք տեղափոխող ավտոմեքենան չի ունեցել սանիտարական անձնագիր։

Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Ամենից շատ դիտված

21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում