Ներքին 3 տարի առաջ - 20:24 16-03-2023

Արցախի պետական նախարարը ներկայացրել է ԿԳՄՍ նորանշանակ նախարարին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը այսօր՝ մարտի 16-ին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Նորայր Մկրտչյանին:

Ինչպես տեղեկացրին Արցախի պետական նախարարի աշխատակազմից, պետական նախարարը երախտագիտություն է հայտնել նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանին և կրթության ոլորտի բոլոր պատասխանատուներին՝ Արցախի շրջափակման այս ծանրագույն շրջանում ցուցաբերած անձնանվեր աշխատանքի համար, իսկ Նորայր Մկրտչյանին մաղթել բեղմնավոր աշխատանք:

«Մեզ անհրաժեշտ է առավել կարգապահ, առավել կազմակերպված, նորարար կրթության համակարգ, որը դասական դպրոցական կամ լսարանային կրթությունից զատ ունակ է թողարկել ժամանակակից մտածողությամբ երիտասարդություն, գիտական մտածողություն ունեցող սերունդ, հայրենիքի պաշտպան, դաստիարակված ու պիտանի հանրության անդամ»,- իր խոսքում ասել է պետական նախարարը:

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը քննարկվել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում առկա օրակարգային մի շարք հարցեր, կարևորվել է մարզամշակութային կյանքի ակտիվացումը:

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
12:18 Երևանում 48-ամյա տղամարդը հարվածել ու կոտրել է թիվ 77 ավտոբուսի վարորդի կողմի ապակին
11:26 Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ, դա անհետևանք ա՞ անցնելու, անգրագիտություն է
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
20:49 ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
11:11 Երեկ Տիգրանաշենում էինք. հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին. Նարեկ Կարապետյան