Ուղիղ եթեր
Մշակույթ 3 տարի առաջ - 20:48 14-03-2023

Հովհաննես Շիրազի ծննդյան իրական տարեթիվը

Հովհաննես Շիրազն իրականում ծնվել է ոչ թե 1914, այլ 1915 թվականին։

Այդ մասին հենց ինքը գրողը պատմել է արձակագիր Հայկ Խաչատրյանին, որ 1980-ականներին կազմել է Սովետական գրողների միության «Գրական տեղեկատու»-ն՝ ներկայացնելով իրական պատմությունը։



Շիրազն իր ծննդյան տարեթվի շուրջ առաջացած հարցին պատասխանել է հետևյալ կերպ․ «1915-ը ինչպես բոլոր հայերի, այնպես էլ մորս համար եղել է սև թվական։ Իմ բախտավորությամբ մտահոգված մայրս ուզում էր շրջանցել, իմ կենսագրությունից հեռացնել այդ թվականը։ Հետևապես պիտի հայտներ, որ ես ծնվել եմ կամ 1916-ին, կամ 1914-ին։ Ընտրեց վերջինը, որպեսզի որդին մի տարով մեծ երևա։ Չէ՞ որ բոլոր մայրերն էլ շտապում են մեծ տեսնել իրենց զավակներին։ Սա է իմ ծննդյան թվականի պատմությունը։ Այն գիտական թնջուկ դարձնելու կարիք չկա։ Իրականում ես ծնվել եմ 1915-ին»։

Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի տնօրեն Արա Պապանյանը ևս համոզմունք հայտնեց, որ Շիրազը ծնվել է 1915-ին, հավելելով, որ տարեթվի փոփոխության պատճառ կարող էր լինել ընտանիքի կարիքները հոգալու անհրաժեշտությունը։ Քանի որ թույլատրվում էր աշխատել 16 տարեկանից, նրա ծննդյան տարեթիվը փոխել են, որ մեկ տարի շուտ կարողանա աշխատանքի անցնել։

Իր ծննդյան տարեթվի շուրջ խոսակցությունների ժամանակ Շիրազը երբեմն կատակում էր, թե կարևոր չէ՝ որն է իրականը․ գուցե ժողովուրդն ուզում է իր 100-ամյակը երկու անգամ տոնել։



Հովհաննես Շիրազը եղել է իր ժամանակի ամենասիրելի գրողներից մեկը։ Թանգարանի տնօրենի խոսքով Շիրազի կերպարը միշտ ասոցացվել է դեռ 1960-ականներից սկսված ազատագրական շարժման հետ և նույնիսկ ընտանեկան կալանքներն ու չդադարող հոգեբանական խոշտանգումները, երբեք չեն լռեցրել նրան։

Մի առիթով նա Երվանդ Քոչարին անգամ ասել է, որ Սասունցի Դավթի արձանը պետք է Օպերայի բակում լիներ․ ժողովուրդը մի օր ձեռքերը վեր է բարձրացնելու և Ղարաբաղն ուզի, իսկ այդտեղ անպայման պետք է Սասունցի Դավթի արձանը լիներ։ Քոչարն անհավանական է համարել Շիրազի պնդումը։



Ինչ վերաբերում է Շիրազի անտիպ գործերին թանգարանի տնօրենը նշեց, որ հրատարակության է պատրաստվում գրողի «Անտիպ էջեր» Դ ժողովածուն։ 2021թ․-ին լույս է տեսել «Դանթեական առասպելը», որը 1942-82թթ․ Շիրազի կողմից վերամշակված 4 ձեռագրերի համեմատության ծնունդ է և արդյունքում նախնական տարբերակի համեմատությամբ ավելացել է մոտ 8000 տող։

Շիրազը հայ դասական գրականության կարևոր դեմքերից է։ Նրա հախուռն, տարերային ու տեղ-տեղ երազկոտ գրական ժառանգությունն ու երազանքները լի են իրականանալու հավատով։ Դրա ամենավառ օրինակը Կոմիտասի անվան պանթեոնում Շիրազի գերեզմանաքարի բացակայությունն է։ Գրողը համոզված էր, որ մի օր հայերն անպայման վերադարձնելու են Արարատը։ Ժողովրդի բղավոցները պետք է հասնեն նրա ականջին, իսկ տապանաքարը կխանգարի։

1984թ․-ի այս օրն է մահացել Հովհաննես Շիրազը։

Արմինե Մուրադյան






Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին