Ներքին 3 տարի առաջ - 23:05 09-03-2023

Օդի ջերմաստիճանը 7-10 աստիճանով կբարձրանա

Հանրապետության տարածքում մարտի 10-11-ը, 13-14-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-4 մ/վ արագությամբ, մարտի 11-14-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 10-12-ն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով:

Երևան քաղաքում մարտի 9-ի երեկոյան, 13-14-ը սպասվում է անձրև: Մարտի 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: