Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 14:40 01-03-2023

Թուրքիան մտադիր չէ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել. կայացել է Լավրով-Չավուշօղլու հանդիպումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, այս մասին Չավուշօղլուն գրառում է կատարել է իր թվիթերյան պաշտոնական էջում։

Չավուշօղլուն տեղեկացրել է, որ ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Լավրովին՝ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո ցուցաբերած օգնության համար։ Նա հայտնել է նաև, որ իր ռուս գործընկերոջ հետ քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։

Риа Новости-ի փոխանցմամբ՝ նախքան Լավրովի հետ հանդիպումը, Չավուշօղլուին լրագրողները հարցրել են, թե որքան ժամանակ Թուրքիան կկարողանա դիմադրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու արևմուտքի ճնշումներին։ Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է, որ Թուրքիան մտադիր չէ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել, քանի որ երկիրը չի աջակցում միակողմանի, առանց ՄԱԿ-ի աջակցության տարբեր պետությունների նկատմամբ սահմանվող պատժամիջոցներին։

«Մեզ պետք չէ դիմադրել, մենք ինքներս ենք որոշումներ կայացնում որպես ինքնիշխան պետություն: Մենք չենք միանում որևէ միակողմանի պատժամիջոցների, մենք աջակցում ենք միայն ՄԱԿ-ի աջակցությամբ սահմանվածներին: Այնպես որ, խոսքը միայն Ռուսաստանի մասին չէ, այլև մենք չենք աջակցում Իրանի կամ որևէ այլ երկրի դեմ պատժամիջոցներին»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Նշենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Հնդկաստան են ժամանել՝ Մեծ քսանյակի անդամ երկրների գագաթնաժողովին մասնակցելու համար։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
19:53 Հրազդանի կիրճով հոսող՝ երբեմնի մաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
20:00 Դեղերի շուկան` բախտի քմահաճույքին. դեղերի կրկնակի թանկացման պատճառները