Ներքին 3 տարի առաջ - 15:34 27-02-2023

Դատախազների աշխատավարձը կբարձրանա՝ դրույքաչափի 92 տոկոսի չափով

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր իշխող ՔՊ-ական պատգամավորները դրական եզրակացություն տվեցին կառավարության առաջարկած՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծին: Ընդդիմադիրներն այս հարցի քննարկմանը չէին մասնակցում:

Այս փոփոխությամբ՝ «դատախազին, որպես առանձնակի ռիսկային, բարդություններով պայմանավորված և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձի, սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով»:

Նախագիծը ներկայացրեց Արդադատության փոխնախարար Լևոն Բալյանը: Նա պարզաբանեց, որ փոփոխությունների արդյունքում դատախազներին կվճարվի հավելում՝ պաշտոնական դրույքաչափի 92 տոկոսի չափով։

«Այս առաջարկի հիմքում դրվել է դատախազների աշխատանքի բարձր ռիսկայնությունը, մասնագիտական որոշակի պահանջների ավելի պահանջ ներկայացնելը՝ մասնագիտական հմտությունների առումով։ Դատախազների պաշտոնն այս պահին ցածր վարձատրության պատճառով ոչ գրավիչ է՝ նաև ռիսկայնության տեսանկյունից։ Հետևաբար՝ ենթադրվում է, որ օրենսդրական փոփոխություն կատարելու արդյունքում կդառնա ավելի գրավիչ, չնայած ռիսկը չի պակասելու։ Նախատեսվում է ատեստավորման մեխանիզմ դնել դատախազության օրենքում, որն ապահովելու է ավելի որակյալ, բանիմաց և հմուտ մասնագետների ներգրավում, ինչին կնպաստի նաև բարձր վարձատրությունը։

Թե ինչո՞ւ է առաջարկվում հավելումների տարբերակով, վարձատրության փոփոխության չափերի այլ մեխանիզմների անարդյունավետությունը, օրինակ, վարձատրության չափի գործակիցների փոփոխությունը, համակարգային անհամաչափություն առաջացնել պետական պաշտոնի և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության համակարգում»,- նշեց Լ. Բալյանը։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին
20:44 Ճանճ՝ «Ամասիայի» պանրի մեջ. ինչպես ընտրել անվտանգ սնունդ, երբ խանութների հանդեպ վստահությունը կորչում է
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը