Ներքին 3 տարի առաջ - 13:41 22-02-2023

Մարտ ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը


Oragir.News-ը ներկայացնում է «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն՝ մարտին սպասվող տոնական և հիշատակի օրերը։

Մարտ ամսին 1 տոնական օր կա։ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն, մարտի 8-ը նշվում է որպես կանանց տոն։

Նշենք, որ այս տարի մարտի 8-ը չորեքշաբթի է և աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով:

Այսինքն՝ մարտի 7-ին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով:

Ձեզ գուցե հետաքրքրի