Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:43 23-01-2023

Բանակում փոքր կոսմետիկ փոփոխություններ կան, բայց համակարգային բարեփոխումներ չկան․ Չալաբյան

Անկեղծ ասած՝ չէի ցանկանա մեկնաբանել Ալեն Սիմոնյանին, որովհետև նա քաղաքական դեմագոգիայի վարպետ է։ Տարբեր ժամանակներում նրա հայտարարությունները մանիպուլյացիաներ են։ Այս մասին այսօր «Համախմբում» շարժման կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե պաշտպանության նախարարը չի կարող որևէ կապ ունենալ Գեղարքունիքի մարզում 15 զինվորի մահվան դեպքի հետ։

«Ընդհանրապես ցանկացած երկրում, մանավանդ՝ խորհրդարանական կառավարման, նախարարն իր ոլորտի քաղաքական պատասխանատուն է։ Մենք չենք ասում, որ Պապիկյանին պետք է քրեական պատասխանատվության ենթարկել։ Քաղաքական պատասխանատուն է այն իմաստով, որ պետք է կազմակերպի իրեն վստահված ոլորտի աշխատանքը։ Եթե նա էս կարգի ճչացող ձախողում է թույլ տվել՝ խաղաղ պայմաններում զոհվել են 15 զինվորներ, ապա բարոյական նվազագույն նորմերը կպահանջեին, որ Պապիկյանն ինքը գար ԱԺ և հրաժարական ներկայացներ։ Ավելին ասեմ՝ Փաշինյանն ինքը պետք է հրաժարական ներկայացներ։ Մինչև այս դեպքը նա ևս 20 պատճառ ուներ հրաժարական ներկայացնելու։ Խնդիրը նրանում է, որ այս մարդիկ չեն փորձելու հրաժարական ներկայացնել, մի կերպ հասել են իշխանության և ամեն գնով կառչած են իշխանությանը։ Բայց կներեք, մենք ձեր պատանդը չենք, մենք ձեր զոհը չենք»,-ասաց Ավետիք Չալաբյանը՝ հավելելով, որ եթե չեն կարողանում կառավարել, այդ բեռը թող չվերցնեն իրենց վրա։

Հարցին՝ Անդրանիկ Քոչարյանն ու մերձիշխանական շրջանակները վստահեցնում են, որ բարեփոխումներ են իրականացրնում, հավատո՞ւմ է այդ ամենին, Չալաբյանը պատասխանեց․ «Տասը տարի բանակի հետ եմ աշխատում։ Երկու տարի է՝ Անդրանիկ Քոչարյանն ո ւ այս իշխանության անվտանգային թևի դեմքերը վստահեցնում են, որ բարեփոխումներ կան։ Որևէ բարեփոխում ես մինչև հիմա չեմ տեսել։ Շատ փոքր կոսմետիկ փոփոխություններ կան, չեմ ուզում նշել, բայց համակարգային բարեփոխումներ չկան»,- ասաց Չալաբյանը՝ ընդգծելով, որ ՀՀ-ն մինչև հիմա ապրում է 2007թ․-ի ռազմական դոկտրինով, մինչդեռ 2020թ․-ի պատերազմի հետևանքով փոխվել են սահմաններ, անվտանգային միջավայր, բայց իշխանությունը նոր դոկտրին անգամ չունի։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան