Միտք 3 տարի առաջ - 19:53 22-01-2023

Ու՞ր մնացին հազարավոր պտուտակները, որոնք ապամոնտաժվելուց հետո հաստատ դեն չեն նետվել․ Հայկ Դեմոյան

Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՊՏՈՒՏԱԿՆԵՐԻ ՀԱՐՑԸ

Հանրապետության հրապարակի պատմական հուշարձան հանդիսացող շենքերի ճակատներից նախորդ օրը կայծակնային արագությամբ հեռացվել են ճարտարապետական այս գլուխգործոցներն այլանդակած ու վնասած պտուտակները։ Արագ են հանել, որ հանկարծ չհիշեցնենք կատարված նախճիրի ու դրա հետևանքների մասին։ Դե, իհարկե, ոչ մի հանձնաժողով էլ չի ստեղծվի, ոչ մի հաշվետվություն էլ չեն կազմվի շենքերին հասցված վնասը գնահատելու և մեղավորներին պատժելու համար։

Արագ ու վայրագ կերպով մեծ գումարներ շորթելու մոլուցքով տարված, 2022 թ․ տարեվերջին մեծ վնաս հասցվեց գլխավոր հրապարակի բոլոր շենքերին։

Հիմա կարևոր մի հարց․

Ու՞ր մնացին հազարավոր պտուտակները, որոնք ապամոնտաժվելուց հետո հաստատ դեն չեն նետվել՝ կրկնակի օգտագործման հեռանկարով։

Առաջարկում եմ՝

Հազարավոր այդ պտուտակները հանձնել ԿԳՄՍ նախարարությանը, որպեսզի վերջինս քանդակագործ վարպետներից մեկին պատվիրի դատարկ գլուխ հիշեցնող մետաղյա ձուլվածք։ Այդ դատարկ գլխով քանդակը կարելի է տեղադրել Հյուսիսային պողոտայի սկզբնամասում գտնվող ու գլուխ չունեցող "Քայլող մարդը" քանդակի վերնամասում՝ դրանով ամբողջացնելով քայլելու և դրա միջոցով իշխանություն ստանալու դարակազմիկ խայտառակության գլխավոր խորհուրդը․․․»։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը