Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 15:29 17-01-2023

Քրեակատարողական ծառայության ղեկավարի ունեցվածքը

Սերգեյ Ատոմյանը երեկ նշանակվել է Քրեակատարողական ծառայության ղեկավար։

Ատոմյանը ՔԿԾ ղեկավարի պաշտոնում պաշտոնավարում էր 2021թ-ի սեպտեմբերի 15-ից։ Սակայն Կարեն Անդրեասյանի ԲԴԽ նախագահ նշանակվելուց և Գրիգոր Մինասյանի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց հետո Ատոմյանը նույնպես ժամանակավոր պաշտոնակատար էր, քանի որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխության դեպքում ՔԿԾ ղեկավարը որպես ժամանակավոր պաշտոնակատար շարունակում է պաշտոնավարել մինչև իր պաշտոնում նոր նշանակում կատարելը, իսկ նոր նշանակումը կատարվում է վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի նշանակման օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

Oragir.News-ը ներկայացնում է Ատոմյանի 2021 թ-ին տարեկան հայտարարագիրը, որում որպես անշարժ գույք Ատոմյանը տարեվերջին հայտարարագրել է Արարատի մարզի Դվին համայնքում գտնվող հողամասն ու հողին ամրակայված անշարժ գույքը։

Որպես շարժական գույք նա հայտարարագրել է 2019 թ-ին ձեռք բերած 2 ավտոմեքենաները, որոնցից մեկը 2005 թ- արտադրության MERCEDES-BENZ մակինշի, մյուսը 2007 թ- VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենաները։

Հայտարարագրած 2 հաշվեհամարներից մեկի վրա տարեվերջին եղել է 500 հազար և 286 դրամ գումար։

Միաժամանակ, հայարարագրել է 3 մլն 200 հազար դրամ կանխիկ գումար։

Տարվա ընթացքում Ատոմյանի եկամուտը կազմել է 18 մլն 195 հազար դրամ, որից 3 մլն 113 հազար դրամը Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է, 1 մլն 455 Արարատի մարզպետարանից և 3 մլն 523 հազար դրամը ՔԿԾ-ից ստացված աշխատավարձն է, 9 մլն 253 հազար դրամը «Կոնվերս բանկից» վերցված փոխառություններն են, իսկ 850 հազար դրամը՝ գյուղմթերքի վաճառքից ստացված եկամուտն է եղել։

Տարվա ընթացքում կատարած որպես խոշոր ծախս նա հայտարարագրել է վարկի մարմանն ուղղված 3 մլն 800 հազար դրամը։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին