Ներքին 3 տարի առաջ - 23:17 07-12-2022

Ադրբեջանը սադրանքներով գնում է դեպի նոր պատերազմ․ Արմեն Պետրոսյան

«Ֆակտոր թիվի»-ի հյուրը տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանն է։ Պետրոսյանը խոսել է Ալիև-Փաշինյան հնարավոր հանդիպման մասին։

«Այս փակուղու պատճառը Ադրբեջանի անփոփոխ, անզիջում, առավելապաշտական դիրքավորումն է։ Դա էլ պայմանավորված է ոչ միայն Ադրբեջան-Հայաստան հարաբերություններով, այլ նաև աշխարհաքաղաքական իրավիճակով, որովհետև Ադրբեջանի շահերը և այդ առավելապաշտությունը ևս դրանք առանձգական են, այսինքն՝ նրանք կարող են ավելի ձգվել, մեծանալ՝ պայմանավորված աշխարհաքաղաքական և տարածաշրջանային այն հնարավորություններով, որոնք առաջանում են ներկա իրողությունների հետ կապված»։

Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանը ահռելի ռեսուրսներ էր ներդրել պատերազմի նախապատրաստման գործում։

Պետրոսյանը նշեց, որ ադրբեջանական կողմը ահռելի ջանքերով իրականացրեց պատերազմը ոչ միայն ռազմի դաշտում, այլ նաև դիվանագիտական և քաղաքական ճակատում։

Փորձագետը կարևորեց, որ Ադրբեջանի նման դիրքավորմանը նպաստում է աշխարհաքաղաքական գործոնը, եթե չլիներ ուկրաինական ճգնաժամը, Ադրբեջանի այս դիրքորոշումը բոլորովին այլ էր լինելու։

Պետրոսյանը նշեց, որ Ադրբեջանը փորձում է սադրանքների միջոցով գնալ դեպի նոր պատերազմ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում