Ներքին 3 տարի առաջ - 20:00 04-12-2022

Կամավոր Ռուբեն Սարգսյանի օրագիրը

Սեպտեմբերի 27-ին Ռուբեն Սարգսյանի ամուսնության տարեդարձն էր․ ինքը փնտրում էր պատերազմ գնալու խելամիտ ուղի։ Գրանցվեց հավաքակայանում․ ասացին՝ կկանչեն։ Սկսեց կամավորական աշխատանքներ կատարել օգնություն բաժանող խմբերի հետ մինչև կանչեն։

«Ես գիշերները լացում էի․․․ որ բան չես կարող անես․ որ կարող ես գնալ, բայց քեզ դեռ չեն կանչել, որովհետև չեն գտել՝ որ դու էնտեղ պետք ես․ բայց դու գիտես, որ էնտեղ պետք ես, բայց քանի որ չեն կանչել, դու չես կարող գնալ»։

Ռուբեն Սարգսյանը պատմում է ծանոթ-անծանոթ մարդկանց մասին, որ պատերազմի ժամանակ ուղղակի օգնել են, իրենց ուժերի սահմաններում օգտակար են եղել՝ առանց փոխարենն ինչ-որ ակնկալիք ունենալու, օգնել են ու շնորհակալ են եղել։ Եվ պատմում է այնպիսինների մասին, որ պատասխանատու էին շատ կարևոր հարցերի համար, բայց անփույթ էին, հանցավորության աստիճանի անտարբեր։

Պատմում է՝ ինչպես է իր մայրը ծանուցագիրն իրեն տվել դողացող ձեռքերով, իսկ ինքն ասել է․ «Մայր, վերջապես լավ լուր»։ Կնոջ հետ «տղավարի» զրուցել է՝ չթաքցնելով ոչինչ․ «Գնում եմ ամենաշատը նրա համար, որ իմ երեխու վրա չմնա էդ բեռը, հերիք ա»։ Կինն ընդունել է։ Պատրաստվել է գնալուն` գիտակցաբար հաշվի առնելով ամեն բան․ գնացել է պոլիկլինիկա, իր բժշկին խնդրել տալ այն դեղերի ցանկը, որ կարող է պետք գալ իրեն մարտի դաշտում, եղբորը տվել է այն վճարումների ցանկը, որ անում էր սովորաբար, կնոջը բացատրել է՝ ամսվա որ օրը մարել հիպոթեքը, որ տոկոսը քիչ գա, քարտեզները կարդալու համար հատուկ ակնոց է պատվիրել․․. Ու գնացել է պատերազմ։

Դա պարտք է՝ վստահ է կամավորը․ մարդու պարտականությունն է իր հայրենիքի նկատմամբ։ Դա այն հայրենասիրությունն է, որ սովորեցնել հնարավոր չէ, դա բյուրեղանում է մարդու մեջ ու դարձնում մարդուն իրական հպարտ քաղաքացի, պաշտպան ու պահապան։ Դրանից հետո է մարդը կամավոր դառնում երկրաշարժից զոհվածների դիերը փլատակների տակից դուրս բերելու համար, փախստականներին ուտելիք հասցնելու համար, ու պատերազմի պահին կյանքը հայրենիքի զոհասեղանին դնելու համար։

Ռուբեն Սարգսյանը պատմում է պատերազմի սարսափների մասին․ Դժոխքի ձորում է եղել՝ օր ու գիշեր փորել խրամատներ, հանգիստ քնել միայն սաստիկ հրետակոծությունների ժամանակ (այդ պահերին բացառվում է թշնամու ներխուժումը, կարող ես միայն թափվող արկերից զոհվել, իսկ դրանից վախենալն անիմաստ է)։

Նա մինչև պատերազմի ծանր ավարտը մնացել է իր դիրքում՝ արդեն լսողությունը կորցրած, ողնաշարի և այլ խնդիրներով, բայց՝ իր զինակից ընկերների կողքին։ Ասում է, որ իրական կամավորների նկատմամբ պետք է լինի առանց պաթոսի պարզ ուշադրություն, մինչդեռ լինում են արտահայտություններ, թե՝ քեզ ընդհանրապես ո՞վ էր խնդրել՝ գնայիր․ «Ոնց որ բացեն սիրտդ, թքեն մեջն ու փակեն։ Ահռելի ցավ է։ Կամ երբ մի անասուն ասում է՝ պլեն ընկած տղեն նույն հերոսն է, ինչ զոհված տղեն։ Դա տականքություն է՝ վարչապետ կլինի թե նախարար»։

Նա զգում է իր ուսերին ծանրացած պարտքի բեռը․ «Իմ պատերազմը դեռ չի վերջացել, ես չգիտեմ՝ ինչ կարող եմ անել, չգիտեմ՝ ոնց կարող եմ անել, բայց պիտի՛ անեմ»։

Անպատմելի մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ