Ներքին 3 տարի առաջ - 17:48 04-12-2022

Մնում է հանրային զուգարաններում տեսախցիկ դնեն․ Ռոբերտ Հայրապետյանը՝ ոստիկանության նոր նախագծի մասին

Ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել մի օրենքի նախագիծ, որով պահանջում է կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսների և միկրոավտոբուսների ուղեսրահներում տեղադրել տեսախցիկներ։

Տեսահսկման համակարգերի պարտադիր կահավորումը պետք է իրականացվի այնպես, որ հնարավորություն ունենան տեսահսկելու ավտոբուսի կամ միկրոավտոբուսի ուղեսրահը և ավտոբուսի կամ միկրոավտոբուսի դիմացի հատվածն ամբողջությամբ:

Իսկ տեսախցիկների ծախսը պետք է հոգան ուղևորափոխադրող ընկերությունները։ Միաժամանակ, ավտոկայանատեղեր ունեցող բոլոր մարմինները՝ խանութներ, խաղատներ, վարսավիրանոցներ պարտավոր են «իրենց էլեկտրոնային համակարգերին առցանց ռեժիմով հետևելու և դրանց արխիվային ձայնագրություններից օգտվելու հասանելիություն տրամադրել» ՀՀ ոստիկանությանը:

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ եթե հանրային տրանսպորտի դեպքում որոշակիորեն հնարավոր է նորմալ ընկալել այս փոփոխությունը, քանի որ տրանսպորտում գրպանահատներ հաճախ են լինում, ապա օրինակ վարսավիրանոցների ու խանութների դեպքում պետք է ասել, որ դրանք մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքներ են և այդ տեսախցիկներին «դոստուպ» տալը ոստիկանությանը, պետությանը կարող է ոչ միայն այնտեղ այցելողների մասնավոր կյանքի իրավունքի խախտում դիտվել, այլև տարածքի սեփականատիրոջ որոշակի անձեռնմխելիությունների անուղղակի միաջամտություն։

«Չեմ կարծում, որ կառավարությանն առընթեր ոստիկանությունը նման միջամտությունն անում է հանցավորության դեմ պայքարի նպատակով, միանշանակ, սա տոտալ վերահսկողության ուղիղ նպատակ ունեցող նախագիծ է, ինչպես մյուս՝ նման նախագծերը, որովհետև անտրամաբանական է՝ ինչու պետք է սրճարանում տեսանկարահանող տեսախցիկների «դոստուպ» ունենա ոստիկանությունը։ Տարածված պրակտիկա է, երբ որևէ տեղում հանցագործություն է տեղի ուենում՝ ոստիկանւթյունը մոտենում է և խնդրում այդ տարածքի տեսանկարահանումը և անհրաժեշտ ինֆորմացիան օգնում է բացահայտել հանցագործությունը։

Այդ պրակտիկան շատ լավ աշխատում է և այն կարոող է շատ լավ շարունակվել, ինչո՞ւ են ուզում տեսնել, թե ով՝ որտեղից է դուրս գալիս, ուր է մտնում, հանրային տրանսպորտով ով՝ ուր է ուղևորվում, որտեղ է իջնում, որ սրճարանն է մտնում կամ որ վարսավիրանոցն է մտնում ու ինչ է անում։ Դա ուղիղ միջամտություն է մարդու անձնական կյանքին և այդ միջամտությունը, չեմ կարծում, որ օրինակ, եվրոպական դատարանը կարող է համարել իրավաչափ։

Նույն հաջողությամբ հանրային մեծ հետաքրքրութուն է ներկայացնում, օրինակ, թե Նիկոլ Փաշինյանը ինչ է ուտում ու ինչ արժողությամբ օղի է օգտագործում։ Նույն հաջողությամբ տեսախցիկ տեղադրեք նրա բնակարանում և ուղիղ հեռարձակեք, նորմա՞լ է։

Հանցավորության դեմ պայքարում ոստիկանությունը մի շարք այլ լիազորություններ ունի և լավ կլիներ, եթե այդ լիազորություններն ավելի արդյուանվետ իրականացնի, ոչ թե մասնավոր տարածքում տեսանկարահանման պահանջ դնի։ Մնում է փողոցային առևտրով զբաղվողների վրա էլ պարտավորություն դնեն միջին ծանության հանցագործություների բացահայտման, էլ ոստիկանությունը ինչի՞ համար է։

Այդպես բոլորը կարող են մուտք ունենալ այդ տեսախցիկներին ու բացահայտել հանցագործությունը, հանցագործին էլ «սամասուդ» կարող են անել» ու ամեն ինչ կվերջանա։ Էլ ինչի՞ ենք ոստիականություն պահում»։

Նա նաև ընդգծեց, որ սա հակասահմանադրական նախագիծ է։ «Եթե խոսում ենք անձանց մասնավոր կյանքի անուղղակի միջամտության մասին, ապա, այո, սա սահմանադրության կոպիտ խախտում է, որը տոտալ վերահսկողության ուղիղ նպատակ է հետապնդում։ Դե թող նաև հանրային զուգարաններում տեսախցիկ դնեն կարող է, չէ՞ հանցագործություն լինել նաև հանրային զուգարանում, բա ոստիկանությունը, ոնց բացահայտի, եթե տեսանկարահանում չկա։ Աբսուրդ է»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում