Ներքին 3 տարի առաջ - 18:50 03-12-2022

Բնականաբար, այդպիսի հայտարարություն պետք է անեին՝ ինքնապաշտպանվելու համար․ ՀՌՀ նախագահ

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն անդրադարձել է Հանրային մուլտիպեքսում սլոթի տրամադրման մրցույթը չհաղթահարած «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրենի հայտարարություններին։

Ավելի վաղ՝ մրցույթից անմիջապես հետո, Բագրատ Եսայանը հայտարարել էր, որ ՀՌՀ անդամ նշանակված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հավատարիմ մարդիկ։ Իր խոսքով՝ դրա արդյունքում էլ նախկին մրցութում 2-րդ տեղը զբաղեցրած «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը հայտնվեց 5-րդ տեղում։

«Բնականաբար, իրենք այդպիսի հայտարարություն պետք է անելին՝ ինքնապաշտպանվելու համար»,- ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։

ՀՌՀ նախագահը հրաժարվեց պատասխանել այլ հարցերի՝ հայտարարելով, որ մեկնաբանություն կտա միայն որոշման հրապարակումից հետո առաջացած հարցերի վերաբերյալ։

«Որոշումը երկուշաբթի օրը կհրապարակվի, եթե հրապարակման մեջ տեսնեք որևէ չպարզաբանված կետ, դրա վերաբերյալ մենք հավելյալ մեկնաբանություն կտանք»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով