Ներքին Մշակույթ 3 տարի առաջ - 19:35 14-11-2022

Գևորգ Մշեցի. արվեստի առաքյալը

Հայ գեղանկարիչ, քանդակագործ Գևորգ Մշեցի Ջավրուշյանը ծնվել է 1958 թվականին Երևանում։ Նկարել սկսել է դեռ վաղ հասակից։ 1969-1980 թվականներին սովորել է նկարիչ Կառլեն Հովսեփյանի արվեստանոց-ստուդիայում, 1977-1982 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1979 թվականից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսներին։ 2000 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ էր։ Դասավանդում է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում կիրառական արվեստի ֆակուլտետում։

Սակայն երեկ՝ նոյեմբերի 13-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 11։30-ի սահմաններում տեղի ունեցած պատահարի պատճառով մահացածը Երևանի բնակիչ 64-ամյա Գևորգ Ջավրուշյանն էր, ում ինքնազգացողությունը ավտոմեքենան վարելիս վատացել է, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Oragir.News-ը սիրված քանդակագործի պատվին զրուցել է նրա ուսանողներից մեկի՝ Արմինե Թումանյանի հետ, ով Հայաստանի նկարիչների միության անդամ է, Տավուշի մասնաճյուղի ղեկավար, մեզ հետ զրույցում պատմեց.

«Պարոն Ջավրուշյանի հետ եղել եմ ավարտական և ընդունելությոան քննությունների հանձնաժողովում, քանի որ ես հանդիսանում եմ Նկարիչների միության Տավուշի մասնաճյուղի ղեկավարը և այդպես միշտ Իջևանի Գեղարվեստի ֆակուլտետի ընդունելության հանձնաժողովի մեջ եմ եղել, որտեղ որ եղել է նաև Ջավրուշյանը։ Մենք ուղղակի կոլեգաներ էինք, մոտավոր քսան տարվա տարբերություն կար մեր տարիքի մեջ, բայց իրենից ես սովորել եմ այն, ինչ ինքը առանց լարվելու էր անում, ուղղակի, ինքը, լինելով նվիրյալ արվեստին, կարողացել է իր երևույթով ցույց տալ, որ արվեստը մեծ շնորհք է, որը բոլորս կրում ենք մեր մեջ, և կարևոր չէ՝ մարդը արվեստագե՞տ է, թե՞ ոչ, կարևորն այն է, որ նա մարդ է, ով ուներ ճաշակ՝ արվեստի նկատմամբ, հնարավորություն ուներ՝ լինելու ժամանակակից արվեստի մեջ։ Լինելով ֆիգուրատիվ արվեստի ներկայացուցիչ՝ նա գնահատում էր իմ արածը, որը ևս անկեղծ էր, իմ անհատական ցուցահանդեսին եկավ մի քանի անգամ, բացմանը, և մենք շատ զրուցում էինք։ Կարևորն այն է, ինչ թողեց իրենից՝ արվեստին նվիրյալ լինելն էր»։

Հարցին, թե ինչ առաքելություն ուներ Գևորգ Մշեցին, պատասխանեց. «Որպես առաքելություն՝ ես համարում եմ, որ նա ուներ արվեստի նկատմամբ երեխաների մեջ սեր արթնացնելու կարողություն, առավելապես երբ Իջևանում է, սահմանամերձ շրջան է, ու մարդիկ ապրում են ավելի շատ նրանով, որ առօրյա հացի խնդիր փորձեն լուծել, բայց ինքը՝ որպես արվեստի առաքյալ, իր աշակերտներին սիրել և գնահատել էր տվել արվեստը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը