Ներքին 3 տարի առաջ - 16:24 02-11-2022

Հարկ վճարողներն անձնական գրասենյակի միջոցով կարող են ներկայացնել նախագծերի վերաբերյալ առարկություններ. ՊԵԿ

Հարկային ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ փաստաթղթերն, ինչպես նաև հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի որոշումները հոկտեմբերի 1-ից հարկ վճարողներին ծանուցվում են էլեկտրոնային եղանակով և համարվում են պատշաճ ծանուցված՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու օրվանից, որը հավաստում է համակարգի կողմից:

Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից, նշելով, որ գործընթացն ավելի դյուրին իրականացնելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողի անձնական գրասենյակում ստեղծել է ստուգումների, ուսումնասիրությունների, հանձնաժողովի որոշումների նոր բաժին: Ընդ որում, համակարգը հարկ վճարողին հնարավորություն է տալիս ոչ միայն դիտել փաստաթղթերը, այլև ներկայացնել պահանջվող տեղեկատվությունը, իրենց առարկությունները և այլ փաստաթղթեր:

Փաստաթղթերը դիտելու և այլ գործողություններ կատարելու նպատակով առաջին հերթին հարկ վճարողի առցանց լիազորն անձնական գրասենյակից պետք է մուտք գործի համապատասխան օգտվողի լիազորությունների «Էջեր» բաժին և շնորհի, օրինակ, էջը դիտելու, խմբագրելու կամ ստորագրելու լիազորություններ: Այնուհետև, հարկ վճարողը կարող է անձնական գրասենյակի «Ծանուցումներ» բաժնի նոր ստեղծված բաժնում, ըստ անհրաժեշտության, դիտարկել էջը:

Նույն էջից հարկ վճարողը հնարավորություն ունի տեսնելու հանձնարարագիրը, նաև ակտի արձանագրությունների նախագծերը, ակտերը և արձանագրությունները: Ստուգող տեսուչները ևս էջի միջոցով կարող են ներկայացնել փաստաթղթերի պահանջ, որոնց հարկ վճարողը կարող է համակարգի միջոցով պատասխանել և լրացուցիչ ներկայացնել այլ փաստաթղթեր, որոնք ՊԵԿ-ի կողմից ընդունվելու վերաբերյալ նույնպես գեներացվում է հավաստում:

Նշվում է, որ հոկտեմբերին էլեկտրոնային ծանուցման եղանակով արդեն իսկ ծանուցվել է շուրջ 8500 փաստաթուղթ, իսկ հարկ վճարողներից ստացվել է 110 առարկություն:

Ծանուցումների վերաբերյալ հարկ վճարողները կարող են իրազեկվել նաև էլեկտրոնային փոստի հասցեներով՝ անձնական գրասենյակում մուտքագրելով այն: Նախատեսվում է ծանուցման վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել նաև բջջային հեռախոսահամարներով:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը