Մամուլ 3 տարի առաջ - 08:22 02-11-2022

ՔՊ-ում ընտրությունների վերահաշվարկ են պահանջել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխող ՔՊ-ում «հետընտրական ռազբորկաներ» են սկսվել։ Շաբաթ օրը, ինչպես հայտնի է, տեղի ունեցավ կուսակցության հերթական համագումարը, որի ընթացքում նաեւ նոր վարչություն ընտրվեց։ Ընտրությունների արդյունքները ՔՊ-ում ոմանց մոտ կասկածներ են հարուցել, մասնավորապես, որոշ ՔՊ-ականներ կասկած ունեն, որ հաշվարկը ճիշտ չի կատարվել, եւ իրենց օգտին տրված քվեները հաշվել են ուրիշների օգտին, որպեսզի Փաշինյանի ճաշակով վարչություն ձեւավորվի։

Երեկ ՔՊ մեր աղբյուրից տեղեկացանք, որ վերահաշվարկի դիմում է ներկայացվել վարչությանը, որով պահանջում են կրկին հաշվել ձայները։ Հիշեցնենք, որ վարչությունում առաջադրվելու ցանկություն էր հայտնել 48 անձ, վարչությունը կազմված է 15 հոգուց։ Համագումարին մասնակցած հազարի չափ ՔՊ-ականներից յուրաքանչյուրը քվեարկել է 15 հոգու համար, եւ վարչությունը կազմվել է 48 հոգուց ամենից շատ ձայներ ստացած 15 կուսակցականներից։ Քվեարկության արդյունքները պարզ դառնալուց հետո ներքին բուռն քննարկումներ են գնացել, սակայն դժգոհները տատանվում են, վախեցել են մինչեւ վերջ գնալու դեպքում կորցնել պատգամավորի մանդատը կամ պաշտոնը։

Ի վերջո, վերահաշվարկի դիմումը ներկայացվել է միայն ՔՊ-ական նախկին պատգամավոր, վարչության թեկնածու Ալեքսանդր Ավետիսյանի կողմից, սակայն, մեր աղբյուրի կարծիքով, «Ալիկը ոչ թե իր ձայների համար է պայքարում, այլ կարկառուն կուսակցականներից մեկի հորդորով է դիմել, որ իրականությունը ջրի երես հանի», տալիս են Արսեն Թորոսյանի անունը:

Կընդունի՞ արդյոք ՔՊ-ն կուսակցի դիմումը, եւ կլինի՞ վերահաշվարկ՝ անգամ կուսակցությունում են խիստ կասկածում։ Երեկ մեզ չհաջողվեց կապ հաստատել Ավետիսյանի հետ, սակայն այլ ՔՊ-ականներ մեզ հետ զրույցում խոստովանեցին դիմումի առկայության փաստը՝ խնդրելով անուններ չհրապարակել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում